Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ցածր և միջին դասարանների աշակերտները ռուսաց և օտար լեզուների մասնախմբի օգնությամբ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Ուսուցչի օրվան:
Մինչ աշակերտները կհնչեցնեին իրենց շնորհավորական խոսքը և հանդես կգային գրական-գեղարվեստական ելույթներով, ներկաները դիտեցին տեսաֆիլմ, որը հետաքրքիր ձևով ներկայացնում էր ուսուցչի ամենօրյա աշխատանքը: Տեսաֆիլմի միջոցով շատ գեղեցիկ ներկայացված էր այն բարությունը, հոգատարությունը և ներողամտությունը, որ ունի յուրաքանչյուր ուսուցիչ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ:
Երեխաները շնորհավորեցին իրենց ուսուցիչներին իրենց գեղեցիկ երգ ու պարով, ասմունքով, որը հնչեց տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:
Ուրախ ու գեղեցիկ էին նրանց շնորհավորական մաղթանքները: