ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համամոլորակային հիմնախնդիրներ․ դաս֊միջոցառում

Հոկտեմբերի 16, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 11֊ին Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում անցկացվեց դաս֊միջոցառում՝ «Համամոլորակային հիմնախնդիրներ» թեմայով։ Դասն անցկացրեց աշխարհագրության ուսուցիչ Տ. Հարությունյանը՝ VII,VIII և IX դասարանների սովորողների հետ։ Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց իր թեման․

VIIա - Օվկիանոսի աղտոտման հիմնախնդիր
VIIբ - էկոլոգիական հիմնախնդիր
VIIIա - Պարենային և հակամարտությունների հիմնախնդիրներ
VIIIբ - Գլոբալ տաքացում. Սևանի հիմնախնդիր
IXա - Մաքուր ջրի պահպանության հիմնախնդիր
IXբ - Ռեսուրսների հիմնախնդիր։

Աշակերտներն իրենց թեմային վերաբերող նյութը ներկայացրեցին նաև սահիկահանդեսով։ Մինչ դասին անցնելը, աշակերտները կազմակերպել էին ակցիա՝ «Խմենք մաքուր ջուր» խորագրով և ուսուցիչներին բաժանեցին փոքրիկ շշերով ջրեր։ Ակցիան շարունակվեց նաև դպրոցից դուրս՝ անցորդներին ևս բաժանվեցին ջրեր, իսկ մի խումբ աշակերտներ դպրոցի տարածքը մաքրեցին աղբից՝ գիտակցելով բնության հետ հասարակության ներդաշնակության անհրաժեշտության ըմբռնումը։

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…