ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դրամաշնորհներ՝ գիտահետազոտական աշխատանք կատարող գիտնականներին

Ապրիլի 2, 2021

ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակում Գիտության կոմիտեն հայտարարում է գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման մրցույթ: Գիտության կոմիտեն գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը կազմակերպում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանի:

Մրցույթի արդյունքում գիտական սարքերի և/կամ…

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է Մանկական գրքի միջազգային օրը

Ապրիլի 2, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 2-ը՝ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր (International Children's Book Day), որը 1967 թվականին սահմանվել է «Մանկական գրականության միջազգային խորհրդի» կողմից (IBBY):

«Մանկական գրականության միջազգային խորհուրդը» երկու տարին մեկ այդ օրը Հ․ Ք․ Անդերսենի անվան մրցանակ է հանձնում մանկական գրքերի…

Գործարկվել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը

Ապրիլի 2, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը՝ https://kadrer.emis.am/#/:

Յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է ուսուցիչ աշխատելու չափորոշիչներին և ցանկանում է համալրել բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում առկա թափուր աշխատատեղը, կայքի միջոցով կարող է ներկայացնել առցանց…

ԵՊՀ ՈՒԳԸ-ն՝ հանուն համալսարանական կյանքի նոր որակի. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ներկայացուցիչներին

Ապրիլի 2, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Հանդիպման նպատակն օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսանողական կառույցներին և միավորումներին առնչվող հարցերի քննարկումն էր:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է…

Հոգեբանական աջակցություն՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին

Ապրիլի 1, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ հավաքական թիմերի մարզիկներն այսուհետ կստանան հոգեբանական աջակցության ծառայություններ։ ՀՀ կառավարությունն ապրիլի 1-ի նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը, որն իրագործվելու է ՀՀ ԿԳՄՍ…

Շուրջ 7000 ուսանողի կտրվի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում

Ապրիլի 1, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 590 մլն 440 հազար դրամ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով։

Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ համաձայն որոշման` մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կստանան ևս 2840 ուսանողներ, որոնցից…

Համագործակցության նոր ուղիներ՝ հայ-լեհական կինոլորտում

Ապրիլի 1, 2021
Մշակութային լուրեր

«Լեհաստանում մեծապես հետաքրքրված են հայաստանյան իրողություններով և պատրաստ են համագործակցության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կինոարտադրության և կինոլորտում տեղի ունեցող նոր զարգացումներով»,- այս մասին կինոկենտրոնում կայացած հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Լեհաստանի փոխդեսպան Քրիստով Բարչակը։

Փոխդեսպանը տեղեկացրել է, որ լեհ ռեժիսորներն ու կինոարտադրողները հետաքրքրված են Հայաստանում ֆիլմեր նկարելու գաղափարով և հնարավորության…

Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. Կառավարությունը հաստատել է բուհերի ընդունելության նոր կարգը

Ապրիլի 1, 2021
Պաշտոնական

Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն, անվճար և վճարովի համակարգերը միաժամանակ: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նոր կարգում կատարված հիմնական փոփոխությունները վերաբերում են ընդունելության քննությունների և…

Մրցույթ՝ «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի»

Ապրիլի 1, 2021

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համագործակցությամբ և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» գործակալության մասնակցությամբ կկայանա «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը: Այն նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների համար:

Մրցութային ծրագրի երկարաժամկետ նպատակն է Դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը և ազգային մակարդակում դպրոցական այգիների…

Կրթական բարեփոխումները՝ ի նպաստ որակյալ և մրցունակ կադրերի պատրաստման

Ապրիլի 1, 2021

Հայաստանում ընթանում են հետբուհական կրթության բարեփոխումներ: «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PHD)։ Պետությունը նախատեսում է խիստ պահանջներ ներկայացնել գիտական աստիճան շնորհելու հարցում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը…