Փետրվարի 21-ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում անցկացվեց դաս֊ցերեկույթ՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան՝ «Հայերենը՝ աղոթքի լեզու» խորագրով։ Ցերեկույթը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ՝ Մ.Վարդումյանը, Ս.Մելքոնյանը և Կ. Բաբագուլյանը։ Աշակերտները ներկայացրեցին գրերի ստեղծման ընթացքը, գրերի կատարելությունը և նրանց անաղարտությունը մինչև մեր օրերը։ Նրանք գիտակցում են, որ Հայերենը բացառիկ է, զարմանալի, տրամաբանական և որ արժանի է հիացմունքի։ Նրանք իրենց գիտելիքները արտահայտում էին ճկուն գրական լեզվով, հայ բառապաշարով։ Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու». այն աստվածային ճոխ ու աննման լեզու է։ Այսօր զգացմունքների նյութը, մեկն ու միակը՝ Հայերենն է։
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…