ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ուսանողական սպորտի զարգացման հետքերով. Կարեն Գիլոյանն ընդունել է բուհերի ներկայացուցիչներին

Մարտի 26, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր տարբերակները:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը կարևորել է հանդիպումը՝…

Կրթություն՝ հանուն աշխատանքի. պաշտոնապես ներկայացվել է «Edu2work» հարթակը

Մարտի 26, 2021
Լուրեր կազմակերպություններից

Այսօր պաշտոնապես ներկայացվել է «Edu2work» հարթակը, որը մշակվել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես…

ԿԳՄՍ նախարարը և Նիդեռլանդների Թագավորության դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Մարտի 26, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանի այցը ԿԳՄՍՆ՝ նախարարը կարևորել է Նիդեռլանդների Թագավորության հետ բարեկամական համագործակցությունը և դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ…

Սլովակիան հատկացրել է պետական կրթաթոշակ. կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները

Մարտի 26, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը 2021-2022 ուսումնական տարում հատկացրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավր կամ մագիստրոս) ուսումն անցնելու համար:

Կրթաթոշակը ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային եղանակով ս.թ․ մարտի 26-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ տեղադրված է նաև ձեռնարկ՝ անհրաժեշտ բոլոր տեղեկություններով։ Թեկնածուները կարող են…

Նախադպրոցական հաստատությունների ֆինանանսավորման միասնական մեթոդաբանություն. հանրային քննարկման են դրվել նոր նախագծեր

Մարտի 26, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ:

Նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում է սահմանել նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ…

Քննարկվում է «Դահուկային սպորտը դպրոցում» փորձնական ծրագիրը

Մարտի 26, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է այս տարվա դեկտեմբերից հանրապետության մի շարք դպրոցներում իրականացնել «Դահուկային սպորտը դպրոցում» ծրագիրը` ձմռան ընթացքում ֆիզկուլտուրայի դասերը փոխարինելով դահուկային պատրաստության դասերով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի և…

«Հայ-իրանական բարեկամությունն օրինակ է ամբողջ աշխարհի համար». ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

Մարտի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն:…

«Կենդանի պատմություն». նոր ծրագիր ուսուցիչների համար

Մարտի 26, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կենդանի պատմություն» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական պետական և մասնավոր դպրոցների պատմության ու հասարակագիտության ուսուցիչների համար։

Ծրագրի շրջանակում հիմնադրամն ուսուցիչներին կնվիրի «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ մշակված «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այն երաշխավորվել է…

2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվում է ասպիրանտուրայի 151 առկա և 35 հեռակա անվճար տեղ

Մարտի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ:

ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է…

Հանրային քննարկում՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի վերաբերյալ

Մարտի 25, 2021

ԿԳՄՍ նախարարությունն այսօր նախաձեռնել էր հանրային քննարկում՝ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով…