ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել անցած տարիների համագործակցության և այս պահին իրականացվող ծրագրերի համար։ Նա նշել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ներդրում ունի Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կձևավորվի նաև համագործակցության նոր օրակարգ։
ԳՄՀԸ Հայաստանի գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, արձանագրելով, որ գերմանական կողմը տարբեր բնագավառներում ծրագրեր է իրականացնում Հայաստանի անկախությունից ի վեր, վերահաստատել է սկսված նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրամադրելու գերմանական կողմի պատրաստակամությունը։ Նա ներկայացրել է տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավար Հան Կասենսին, որը վերջին 6 տարիներին աշխատել է Բալկաններում՝ Ալբանիայում, և իր գործունեությունը մեր երկրում կսկսի ծավալել եկող ամսվանից։
ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, արձանագրելով, որ ՄԿՈւ ոլորտում ԳՄՀԸ-ն հայկական կողմի համար կարևոր, նորարարական ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպություններից մեկն է, տեղեկացրել է, որ 40-ից ավելի մասնավոր ընկերություններ արդեն ընդգրկված են աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերում, և նման կազմակերպությունների թիվը տարեցտարի ավելանում է։
Գերմանական կողմը շահագրգիռ է ծրագրերում մարզային համայնքների ընդգրկվածությունը մեծացնելու հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սկսված նախագծերն ավարտին հասցնելու և միջազգային մյուս կազմակերպությունների հետ ջանքերը մեկտեղելու ու ծրագրերը համակարգելու անհրաժեշտությունը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…