Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կրկին տոնական տրամադրություն էր 6-րդ «բ» դասարանում (ուսուցիչ Տ. Ջուլհակյան) կազմակերպվել էր «Ոսկեղենիկ մեր մայրենին» խորագրով բաց դաս – միջոցառում նվիրված մայրենիի օրվան:
Միջոցառման նպատակն էր սովորողների մեջ դաստիարակել հայրենասիրություն, զարգացնել գեղեցիկ հայերենով հաղորդակցվելու հմտություն, մայրենի լեզվի գեղեցկությունն ու ճկունությունը նկատելու, պահպանելու կարողություն:
Դասարանում թագավորում էր մաքրամաքուր հայերենը, սովորողների շրթունքներից հնչում էին հայեցի, անաղարտ ու մեսրոպաշունչ բառեր:
Դասն ավարտվեց վեցերորդցիների երդման հուզիչ արարողությամբ, նրանք ամենայն պատասխանատվությամբ երդվեցին անաղարտ ու մաքուր պահել հայերենը, սերունդներին ավանդել առավել ճոխ ու գեղեցիկ, առնական ու մաքուր հայերեն:
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…