ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Սլովենիայում առցանց ձևաչափով և ՀՀ համանախագահությամբ կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի LXXVIII նիստը

Դեկտեմբերի 6, 2021
Լուրեր կազմակերպություններից

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Սլովենիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ համանախագահությամբ:

Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով: Այն համանախագահել են Սլովենիայի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Հայաստանի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի…

Առողջ կենսակերպ

Դեկտեմբերի 6, 2021
Դպրոցական անցուդարձ

Ֆիզիկական ակտիվությունն, անթաքույց նպաստում է մտավոր ակտիվությանն ու առողջությանը։

Սյունիքի մարզի Տավրուսի միջնակարգ դպրոցում այսպիսի կարգախոսով դպրոցական առօրյայում մեծ տեղ է հատկացվում առողջ ապրելակերպին, ֆիզիկական դաստիարակությանը, աշխույժ տրամադրությանը։

Տավրուսի միջնակարգ դպրոց

ՄԹ շրջանավարտները՝ ի նպաստ Հայաստանի

Դեկտեմբերի 4, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Միացյալ Թագավորության «Շրջանավարտների մրցանակ» մրցանակաբաշխությունը:

«Շրջանավարտների մրցանակ 2021-22»-ի հանձնման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել և մրցանակաբաշխությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

Միացյալ Թագավորությունում (ՄԹ) «Շրջանավարտների մրցանակ»-ի նպատակն է մեծարել…

Բասկետբոլի Ա լիգա․ «Էրեբունին» ընդհատեց «Ուրարտուի» անպարտելիության շարքը

Դեկտեմբերի 4, 2021
Սպորտային լուրեր

Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։

«Էրեբունին» նախ 87-77 հաշվով առավելության է հասել «ԲԿՄԱ» ակումբի նկատմամբ, ապա 120-118 հաշվով հաղթել է առաջատար «Ուրարտուին»՝ ընդհատելով վերջինիս հաղթանակների շարքը․ «Ուրարտուն» մինչ այս խաղն անպարտելի էր։ «Էրեբունին» ընթացիկ առաջնությունում իր 6-րդ…

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը կապահովի պետությունը. Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբերի 3, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպել է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով:

Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է ներառական հասարակության ձևավորման խնդիրը` նշելով, որ ներառականությունը ավելի…

Ընդդեմ թրաֆիքինգի. ամփոփվել են լրագրողական մրցույթի արդյունքները

Դեկտեմբերի 3, 2021
Լուրեր կազմակերպություններից

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող մրցույթի արդյունքներն ամփովել են Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 2-ին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման դեմ պայքարի» կոնվենցիան: Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ…

Ուշադրության կարիք բոլորն ունեն

Դեկտեմբերի 3, 2021
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 3-ը, որպես հաշմանդամների միջազգային օր, ողջ աշխարհում նշվում է 1992 թվականից՝ համաձայն ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի կողմից ընդունած բանաձևի:

Հաշմանդամներն ունեն բազում հիմնախնդիրներ, որոնց լուծումը ծանրանում է համայն մարդկության ուսերին:

Այսօր՝ Կապանի N 5 հիմնական դպրոցի երկարօրյայի խմբակն ուրախություն պարգևեց դպրոցում սովորող, հաշմանդամության կարգ ունեցող երեխաներին:

Դպրոցի տնօրենությունը, խմբավարները և…

Արժևորելով կինոռեժիսորի ժառանգությունը. համերգ՝ նվիրված Անրի Վերնոյի 100-ամյակին

Դեկտեմբերի 3, 2021
Մշակութային լուրեր

Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա հոբելյանական համերգ:

Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), ‹‹Դլե յաման›› երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Կհնչեն նաև Շառլ…

Միջազգային գիտագործնական ֆորում՝ «Ռուսաց լեզուն և XXI դարի գլոբալ մարտահրավերները եվրասիական տարածքում»

Դեկտեմբերի 3, 2021
Լուրեր կազմակերպություններից

2021 թ. դեկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, Հայաստանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում է միջազգային գիտագործնական ֆորում ռուսերեն դասավանդող ուսուցիչների համար՝…

Հետազոտություն է իրականացվել Գյումրու դարբնոցային մշակույթի և համայնքային ավանդույթների մասին

Դեկտեմբերի 3, 2021
Մշակութային լուրեր

Ամփոփվել է «Գյումրու դարբնոցային մշակույթի արհեստագործական և համայնքային ավանդույթները» ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ:

Թեև դարբնությունը եղել է Հայաստանում տարածված արհեստներից մեկը, այդուհանդերձ, որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտությունը ձեռք է բերել Գյումրիում։ Ծրագրի հիմնական գաղափարը Գյումրու դարբնության ավանդույթները…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: