ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

Դեկտեմբերի 3, 2021

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։

Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Իրավակարգավորումից բացի՝ տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք:

ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժական աշխատողների…

Երիտասարդական քաղաքականության հզորացումը Հայաստանում. ‹‹ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության›› ծրագրի գործողությունների ներկա իրավիճակը և 2022-ի պլանները

Դեկտեմբերի 2, 2021
Լուրեր կազմակերպություններից

Երևանում տեղի են ունեցել «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության›› ծրագրի գործողությունների ներկա իրավիճակը և 2022-ի պլանները. երիտասարդական քաղաքականության հզորացումը Հայաստանում» կլոր սեղան քննարկումները:

Քննարկումների նպատակն էր գնահատել ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության ձեռքբերումները, երիտասարդական քաղաքականության ներկա իրավիճակը և մեկնարկել ապագային միտված ծրագրերը, համատեղել ջանքերը՝ խթանելու երիտասարդների նշանակալից մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին, զբաղունակությունը երիտասարդության…

Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

Դեկտեմբերի 2, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը:

12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող…

1 միլիարդ 354 միլիոն ՀՀ դրամ՝ գիտական սարքերի ձեռքբերման համար

Դեկտեմբերի 2, 2021

Գիտության ոլորտում ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար 15 կազմակերպությունների տրամադրվել է աննախադեպ մեծ գումար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. նոյեմբերի 30-ի N 1996-Ա/2 հրամանով հաստատվել է հունիսին հայտարարված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը:

Մրցույթի շահառու են դարձել ՀՀ պետական բյուջեից…

Ստեղծագործելով «ՄԻԱՍԻՆ». ներառական մանկապատանեկան հանրապետական ցուցահանդես

Դեկտեմբերի 2, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Նարեկացի» արվեստի միությունում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան հանրապետական ցուցահանդեսը:

Միջոցառումը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվան:

Ցուցահանդեսին կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաները, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն…

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է կաթի վերամշակման ժամանակակից լաբորատորիա

Դեկտեմբերի 2, 2021
Լուրեր կազմակերպություններից

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում դեկտեմբերի 1-ին բացվել է կաթի վերամշակման լաբորատորիա, որը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխանող սարքավորումներով։

Լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր…

Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի շենքային պայմանները կբարելավվեն դրամաշնորհային աջակցությամբ

Դեկտեմբերի 1, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրվել է դրամաշնորհային աջակցության հուշագիր, որով նախատեսվում է հիմնանորոգել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզը:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայան և Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍՆ արտաքին կապերի…

Մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը

Դեկտեմբերի 1, 2021
Սպորտային լուրեր

«Հատիս» - «Երևան Բասկետ» խաղով մեկնարկել է բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնությունը:

2021/22 թթ. մրցաշրջանի առաջին խաղում «Երևան Բասկետ»-ը հյուրընկալվելիս 77:73 հաշվով առավելության է հասել «Հատիսի» նկատմամբ: Հանդիպման արդյունավետ բասկետբոլիստ է դարձել Օթմ Ուիլյամսը («Երևան Բասկետ»)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Հաջորդ հանդիպումը…

Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին

Դեկտեմբերի 1, 2021
Մշակութային լուրեր

Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան:

Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝…

Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման և հրատարակման նոր կարգի նախագիծը

Դեկտեմբերի 1, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծը։

Նախագծում սահմանվում են դասագրքի հանդեպ պետության ընդհանրական պահանջները.

  • դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և…
  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: