ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բասկետբոլի Ա լիգա․ «Էրեբունին» ընդհատեց «Ուրարտուի» անպարտելիության շարքը

Դեկտեմբերի 4, 2021
Սպորտային լուրեր

Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։

«Էրեբունին» նախ 87-77 հաշվով առավելության է հասել «ԲԿՄԱ» ակումբի նկատմամբ, ապա 120-118 հաշվով հաղթել է առաջատար «Ուրարտուին»՝ ընդհատելով վերջինիս հաղթանակների շարքը․ «Ուրարտուն» մինչ այս խաղն անպարտելի էր։ «Էրեբունին» ընթացիկ առաջնությունում իր 6-րդ հաղթանակն է տարել։

Նախքան «Էրեբունիի» դեմ խաղը «Ուրարտուն» մրցել է «ԱԻԱ Սթարս» ակումբի հետ և 7-րդ հաղթանակը տոնել՝ 106-71 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ։

Եվս մեկ խաղ անցկացրել է «ԲԿՄԱ»-ն․ նոյեմբերի 30-ին թիմն 89-83 հաշվով հաղթել է «Գյումրիին»։

Կայացած խաղերից հետո «Ուրարտուն» շարունակում է գլխավորել VBET Ա-Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։ «Էրեբունին» երկրորդ տեղում է՝ 14 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Գյումրին» (12)։

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Գյումրին» կմրցի «ԱԻԱ Սթարսի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…