ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին

Դեկտեմբերի 7, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ անցկացրել է սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։

Առաջնությանը հաշմանդամություն ունեցող 66 մարզիկ է մասնակցել՝ 12 աղջիկ և 54 տղա Արցախից և Հայաստանի տարբեր քաղաքներից՝ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Տաշիրից և այլն։ Նրանք պայքարել են 10…

Նոր մոտեցում հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում

Դեկտեմբերի 7, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ Արտանիշի և Արագածի տարածքում իրականացվել է հետազոտություն «Որոնման երկրաքիմիական մեթոդների փորձնական կիրառությունը հնագիտական թաղված օբյեկտների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում» գիտական թեմայով:

Պեղումների գիտական ղեկավարներն են երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ գիտական գծով փոխտնօրեն Արսեն…

Թմրամոլությունը չարիք է

Դեկտեմբերի 7, 2021
Դպրոցական անցուդարձ

Երեխաների շրջանում թմրանյութերի գործածությունը կանխարգելելու և առավել վերահսկելի դարձնելու նպատակով Սյունիքի մարզի Տավրուսի միջնակարգ դպրոցում պարբերաբար անց են կացվում իրազեկման դասընթացներ, զրույցներ, ցուցադրվում հանրամատչելի սահիկներ։ Աշակերտները հետաքրքրությամբ են մասնակցում այսպիսի միջոցառումներին, քաղում օգտակար տեղեկություններ, ցուցաբերում գիտակցված վարք։

Օրվա հանդիպումը վարեց կենսաբանության ուսուցչուհի Սահանդուխտ Զաքարյանը, հայտնեց գոհունակություն` ակտիվ ունկնդրման համար։

Տավրուսի…

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում մասնակցում է երիտասարդական թատերական ֆորումին

Դեկտեմբերի 6, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցում է Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացվող ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը: Ֆորումի աշխատանքներին աջակցում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության…

ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

Դեկտեմբերի 6, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: Աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Աշխատանքային խմբի անդամներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ…

Փրկիր՝ ինքդ քեզ, փրկիր աշխարհը

Դեկտեմբերի 6, 2021
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 6-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 9-րդ բ դասարանում կենսաբանության ուսուցչուհի Եղսիկ Մարությանը վարեց դասընթաց <<Թմրամոլություն>> թեմայով:

Աշակերտներն իրազեկվեցին թմրանյութերի տեսակների, վնասների, չարաշահման պատճառների վերաբերյալ: Նրանք իրենց իսկ պատրաստած պաստառների միջոցով ներկայացրեցին ընդարմության ախտանիշերը, դրանց հաճելիության խաբուսիկությունը, հաստատեցին գեղարվեստական օրինակներով, տեղայնացրին շրջապատի դեպքերով:

- Լինել իրազեկված, կնշանակի՝ լինել զինված ու…

Հայաստանում անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի ու հաշմանդամ անձանց սեղանի թենիսի առաջնությունը

Դեկտեմբերի 6, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ազգային առաջնությունը։

Առաջնությանը մասնակցել է հայկական 4 թիմ, ևս մեկ թիմ՝ որպես հյուր, մասնակցել է Վրաստանից։

Եռօրյա համառ պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Պաշտպանության նախարարության ԲԿՄԱ թիմը, 2-րդ…

Երիտասարդական ֆորում՝ նվիրված Կամավորների միջազգային օրվան

Դեկտեմբերի 6, 2021
Լուրեր կազմակերպություններից

Դեկտեմբերի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կամավորների միջազգային օր։

Այս առիթով «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և ՄԵԿ երիտասարդական հարթակի հետ համատեղ անցկացրել է «Հայաստանում կամավորության զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարներն ու հնարավորությունները» երիտասարդական ֆորումը: Ֆորումին մասնակցել է նաև…

Արա Խզմալյան. «Մշակույթի ոլորտի առաջնահերթ խնդիրներից մեկը կրթական ծրագրերի իրականացումն է»

Դեկտեմբերի 6, 2021
Մշակութային լուրեր

Մյուս տարի աննախադեպ՝ շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրվելու՝ մշակույթի ոլորտի նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը վարել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ մշակույթի ոլորտի պահպանության և զարգացման ռազմավարության, միջոցառումների…

Վահրամ Դումանյանը ներկա է եղել Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգին

Դեկտեմբերի 6, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել հոբելյանական համերգ, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Բացման խոսքում Վահրամ Դումանյանը կարևորել է հայ ազգի մեծանուն զավակ Անրի Վերնոյի նշանակալից վաստակն ու ժառանգությունը ֆրանսիական կինոյի պատմության մեջ, ինչպես…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: