ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կառավարությունը հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքում արմատական փոփոխություններ իրականացնելու նախագիծը

Նոյեմբերի 25, 2021
Պաշտոնական

Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված…

Կայացել է Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական ֆորումը

Նոյեմբերի 25, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է Սլովենիայի նախագահության կազմակերպած «Երիտասարդության դերը ժողովրդավարության գործընթացներում» խորագրով Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական առցանց ֆորումին:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն լավագույն հարթակ է՝ երիտասարդությանը վերարժևորելու, նրանց առանցքային դերը վերահաստատելու, Արևելյան գործընկերության անդամ երկրների…

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 13 մեդալ են նվաճել բանակայինների աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 25, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները 13 մեդալ են նվաճել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտված բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությունում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը՝ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, մրցավայր էր մեկնել 8 ըմբիշով և նվաճել 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Թիմային հաշվարկով մեր ընտրանին գրավել է 3-րդ տեղը։

Բանակայինների ԱԱ-ի հաղթողի…

Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգի նոր նախագիծը

Նոյեմբերի 25, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ դպրոց տեղափոխելու ու ազատելու հարցերը կարգավորող կարգի նախագիծը՝ նոր խմբագրությամբ:

Գործող կարգում առկա որոշ իրավակարգավորումների բացը հաճախ հանգեցնում է խնդրահարույց…

Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների օրացույցում

Նոյեմբերի 25, 2021
Մշակութային լուրեր

Նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։

Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել…

Մատենադարանում կայացել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը

Նոյեմբերի 24, 2021
Լուրեր կազմակերպություններից

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS-Հայաստան պորտալի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրենի տեղակալ Սինե Ռացոն, ՀՀ գիտության…

Վարչապետի մոտ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը

Նոյեմբերի 24, 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում:…

Հուշագիր՝ կադրերի պատրաստման ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին

Նոյեմբերի 24, 2021
Միջազգային լուրեր

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության շրջանակում այսօր առցանց ձևաչափով տեղի է ունեցել ‹‹Կադրերի պատրաստման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին›› հուշագրի ստորագրման արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ էկոնոմիկայի, Բելառուսի Հանրապետության կրթության, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի, Ղրղզստանի Հանրապետության կրթության և…

Կայացել է ոչ ֆորմալ կրթության միջազգային համաժողովը

Նոյեմբերի 24, 2021
Լուրեր կազմակերպություններից

Երևանում այսօր կայացել է ոչ ֆորմալ կրթության միջազգային համաժողովը, որի ընթացքում Հայաստանից և Եվրոպայից հրավիրված մասնակիցներն ու փորձագետներն անդրադարձել են ոլորտի խնդիրներին և բարեփոխումներին:

«21-րդ դարի հմտություններ՝ ոչ ֆորմալ կրթության բարեփոխված մոտեցումների շնորհիվ» թեմայով համաժողովը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի, և ‹‹Երեխաների և երիտասարդների ոչ…

Հայկական սպորտի խնդիրները քննարկվել են ԱԺ մշտական հանձնաժողովում

Նոյեմբերի 24, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 23-ին հանդիպել են օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ինչպես նաև պատասխանատուներ Պաշտպանության նախարարությունից և ոստիկանությունից:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարևորելով մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումը, նշել է,…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: