2021 թ. դեկտեմբերի 20-21-ը Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, Հայաստանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում է միջազգային գիտագործնական ֆորում ռուսերեն դասավանդող ուսուցիչների համար՝ «Ռուսաց լեզուն և XXI դարի համաշխարհային մարտահրավերները» թեմայով Եվրասիական տարածքում»։
Ֆորումն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով Հայաստանի և Ռուսաստանի մասնակիցների համար և առցանց ձևաչափով՝ Zoom հարթակում այլ երկրների մասնակիցների համար: Մասնակցելու են արտերկրի բարձրագույն, միջնակարգ և լրացուցիչ ուսումնական հաստատություններում ռուսաց լեզու և ռուս գրականություն դասավանդող ուսուցիչներ, ռուսաց լեզու և գրականություն մասնագիտորեն ուսումնասիրող գիտաշխատողներ, գիտության և մշակույթի ոլորտի աշխատողներ, ռուսաց լեզու օգտագործող անկախ հեղինակներ: Միջոցառման ծրագրում ընդգրկված է նաև միջազգային գիտամեթոդական կլոր սեղան՝ «Ռուսերենը որպես ոչ մայրենի. ռուսաց լեզվի ուսուցման հիմնախնդիրներն ու հեռանկարները որպես երկրորդ լեզու ԱՊՀ երկրներում» թեմայով:
Մասնակցությունը հնարավոր է միայն նախապես գրանցման միջոցով։
Ծրագրի և գրանցման մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել https://ruslang.am/ կամ https://www.rsuh.ru/russian_language_forum.php կայքեր:
Միջոցառման այն մասնակիցները, ովքեր կգրանցվեն մինչև դեկտեմբերի 15-ը, կստանան անհատական վկայական, իսկ Zoom հանդիպման էլեկտրոնային հղումը կտեղադրվի վերոնշյալ կայքերում ոչ ուշ, քան դեկտեմբերի 15-ը:
Հայաստանի Հանրապետությունում համակարգող, կազմկոմիտեի անդամ է գրանցված Լիլիա Բալասանյանը՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ։ Էլ. փոստի հասցե՝ liliyabalasan@mail.ru, հեռ.՝ (+37493) 45-48-14:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան