ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական կրթական ծառայությունների լիցենզավորման կարգի նախագիծը

Հոկտեմբերի 15, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «e-draft.am» հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագիծը:

Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծառայությանը ներկայացվող պահանջները, որոնք նպատակ ունեն հստակեցնելու և կանոնակարգելու նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նախադպրոցական կրթական ծառայությունների ծրագրերը ԿԳՄՍ նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը: Ըստ այդմ` նշված ծառայությունների համար պարտադիր կդառնա ՀՀ նախադպրոցական կրթության չափորոշչի պահանջների ապահովումը:

Ըստ նոր կարգի` լիցենզավորման ենթակա նախադպրոցական ծրագրերը կարող են լինել համալիր (հիմնական) և ըստ բովանդակային բաղադրիչների:

Նախադպրոցական ծրագրով կարող են նախատեսվել կազմակերպման հետևյալ ձևերը՝

  • պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև,
  • խաղային գործունեության տեսակներ,
  • օրվա ընթացքում երեխայի ազատ ժամանակի տնօրինում:

Ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողական, շարժողական և ֆիզիկական, հուզակամային և սոցիալ-անձնային զարգացմանը: Ծրագիրը պետք է նաև նպաստի երեխայի աշխարհաճանաչմանը, ինքնուրույնությանը, ստեղծագործական ունակությունների և հնարամտության ձևավորմանը:

Նախադպրոցական ծրագրերին ներկայացվող պահանջներն են՝

  • համապատասխանությունը նախադպրոցական կրթության չափորոշչին,
  • կրթության աշխարհիկ բնույթը,
  • երեխաների և մեծահասակների փոխգործունեության երեխայակենտրոն մոտեցման ապահովումը,
  • ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը,
  • նախադպրոցական կրթության բովանդակության մեջ երեխայի խոսքի, տրամաբանության, ֆիզիկական, մտավոր, գեղարվեստական զարգացման, ինչպես նաև իրավունքներին և պարտականություններին, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումը:

Ծրագիրը՝ որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում և տևողություն: Ըստ այդմ` ծրագրի տևողությունը կարող է սահմանվել մինչև 4 ժամ, 4-9 ժամ, 24 ժամ` շաբաթվա ընթացքում 2, 3, 5-6 անգամ` ծնողի հետ համաձայնեցված ժամանակացույցով:

Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է նաև պահպանել խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի, մեթոդկաբինետի՝ ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության նորմատիվ պահանջները:

Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը նպատակ ունի առավել դյուրին դարձնելու ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան ծրագրերը ԿԳՄՍ նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը:

«Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կարգի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները շահագրգիռ անձիք և ոլորտի կազմակերպությունները կարող են ներկայացնել «e-draft.am» հարթակում՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: