ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ «բ» դասարանի աշակերտ Էրիկ Ղազարյանի մարզական հաջողություններն սկսվել են դեռ մանկապարտեզից: Առաջին հաղթական ձեռքբերումը Էրիկն ունեցավ Հրազդան քաղաքում՝ 24 կգ քաշային կարգում: Դիտարժան և միևնույն ժամանակ դժվար էր Մարտունի քաղաքում երկօրյա՝ 30 կգ քաշայինների մրցաշարը, որտեղ Էրիկն արժանացավ երկու ոսկե մեդալի: Հայաստանում անցկացված տարբեր մրցաշարերում մեր չեմպիոնն ունեցել է բազում հաջողություններ:
2016 թ. ամռանը Էրիկը մասնակցել է ապրիլյան պատերազմում նահատակվածների հիշատակին նվիրված մրցաշարին և գրավել առաջին պատվավոր հորիզոնականը:
2021-2022 թթ. Երևանի «Դինամո» մարզադահլիճում մասնակցել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը՝ մրցելով Կամո Իսկանդարյանի, Արամ Փիլոյանի հետ և արժանացել արծաթե մեդալի:
2021-2022 թթ. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Էրիկը մրցեց վրացի մարզիկի հետ, ունեցավ մեծ հաղթական հաջողություն և պատվով վերադարձավ հայրենի գյուղ:
2022թ. հունիս-հուլիս ամիսներին Էրիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլեր գրավելով առաջին հորիզոնականը:
Էրիկն իր մարզումները շարունակեց Օլիմպավանում, որտեղ նրա առաջ բացվեցին մեծ դռներ: Այսօրվանից մեր շնորհաշատ աշակերտը պատրաստվում է մասնակցել 2022թ. հոկտեմբերի 15-16-ը Մարտունի քաղաքում կայանալիք բռնցքամարտի միջազգային մրցումներին, որտեղ մրցելու է վրացի և պարսիկ մարզիկների հետ:
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և մանկավարժական անձնակազմը հպարտանում են իրենց սիրելի արի ու ուժեղ սանի նվաճումներով և մշտապես ոգեշնչում նրան հերթական հաղթանակների:
Էրիկի բազում հաղթանակների գաղտնիքը, կախարդական ուժը նրա անսահման աշխատասիրությունն է ու քրտնաջան աշխատանքը,Էրիկի մարզչի, մեր դպրոցի սիրված շրջանավարտ Հրաչիկ Մելիքյանի ավանդը, հարազատ դպրոցի, հայրենի գյուղի, Գեղարքունիքի մարզի և իր երկրի պատիվն ամենուր բարձր պահելը:
Կեցցե'ս, մեր սիրելի Էրիկ:
Ուսուցչի օգնականներ՝ Տաթևիկ Ջոմարդյան, Շուշաննա Գրիգորյան
Սովորողների հետ ԴԱԿ՝ Ծովինար Կարապետյան
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Ամփոփում: Հոդվածում ներկայացվում են տարրական դպրոցում մակերեսի և դրա չափման միավորների ուսուցման մեթոդական առանձնահատկությունները: Մակերեսի գաղափարի ձևավորումը տարրական դասարաններում կարևոր նշանակություն ունի, քանի որ այն սովորողների մոտ զարգացնում է տարածական…
Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց