Գավառ քաղաքում պաշտոնապես բացվել է առաջին երիտասարդական կենտրոնը:
Կենտրոնը բացվել է Գավառի համայնքապետարանի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը և այլք:
«Երիտասարդները մեր համայնքի ողնաշարն են, այդ իսկ պատճառով ներդրումներ ենք կատարել հօգուտ նրանց՝ բոլորի համար ստեղծելով զարգացման համապատասխան հնարավորություններ և ռեսուրսներ: Սա համայնքի ներառականությունն ապահովելու գործում կարևոր օղակ է, քանի որ այն կծառայի նաև Գավառի մանկատանը։ Համոզված ենք, որ այսօրվանից այս կենտրոնը դառնալու է մեր երիտասարդների սիրելի վայրը», - նշել է Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով գործընկերների հետ համագործակցելու կարևորությունը։
Նշենք, որ տարեկան կտրվածքով երիտասարդների տունը կկարողանա սպասարկել 400-500 շահառուի. այս պահին օգտվում է 140 երիտասարդ։
«Յուրաքանչյուր համայնք դեռահասների համար նախատեսված վայրերի և ծառայությունների մատուցման կարիք ունի, որպեսզի նրանք կարողանան օգտվել ոչ ֆորմալ կրթական հնարավորություններից, փորձեն միասին լուծել համայնքային խնդիրները, սովորեն թիմում աշխատել՝ դառնալով իրենց համայնքի ակտիվ ներկայացուցիչներ»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Երիտասարդների տունը կիրականացնի անհատական և խմբային աշխատանքներ, խորհրդատվություն, կկազմակերպի կրթական սեմինարներ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ժամանցային տարբեր միջոցառումներ: Այն ունենալու է հինգ հիմնական ուղղություն՝ կենտրոնանալով կրթության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության, զվարճանքի և առողջ ապրելակերպի խթանման ոլորտներում։
Երիտասարդների տան գործունեության շարունակականությունն ապահովելու համար Գավառի համայնքապետարանն իր բյուջեում ներառել է նաև կենտրոնի շահագործման ծախսերը, այդ թվում՝ անձնակազմի աշխատավարձերի և կոմունալ ծախսերը:
Միջոցառման շրջանակում ամփոփվել է նաև «UPSHIFT Գավառ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը, որի շրջանակում դեռահասներն իրականացրել են համայնքային 10 նախագիծ՝ սպորտի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան