Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 19-րդ մրցույթի տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացած հայաստանյան հրատարակիչների մրցանակաբաշխության արարողությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մրցանակակիրներին հաղթանակի կապակցությամբ և ուրախությամբ փաստել վերջին ժամանակաշրջանում գրահրատարակչության ոլորտում նկատելի առաջընթացը:
«Անկախ բոլոր բարդություններից և դժվարություններից՝ գրահրատարակիչները, բնագավառի մասնագետները և պատասխանատուներն իսկապես կարողանում են ապահովել ոլորտի առաջընթացը, ինչի վառ վկայություններից է այսօրվա մրցանակաբաշխությունը: Գրահրատարակչության ավանդույթը, մշակույթը մեզանում շատ խոր արմատներ ունեն. իրականում դուք շատ ամուր հենքի վրա եք կանգնած, և այդ ուժն ու նախաձեռնողականությունը գալիս են հենց այդ խոր արմատներից»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել գրահրատարակչության ոլորտի ներկայացուցիչներին ակտիվ գործունեության, արդյունավետ աշխատանքի համար ու հանձնել մրցանակները:
Նշենք, որ հայաստանյան հրատարակիչների ներկայացրած գրքերը 8 անվանակարգում արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի, ինչպես նաև գլխավոր մրցանակի։
«Իմ երկիրը» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Պողոս Պողոսյանի «Լեռան հառաչանքը և լճի մրմունջները» հայերեն և անգլերեն հրատարակությունը (Երևան, «Տիգրան Մեծ», 2021 թ.):
«Մշակութային երկխոսություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Սերգեյ Գալստյանի «Փելեշյան: Մեր ժամանակների լեգենդը» հայերեն և ռուսերեն հրատարակությունը (Երևան, «Էդիթ Պրինտ», 2021 թ.):
«Մանկապատանեկան գիրք» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Երազիկ Գրիգորյանի «Կախարդին գումարած ագռավ» գիրքը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):
«Գիտություն և կրթություն» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» մենագրությունը (Երևան, «Զանգակ», 2021 թ.):
«Արվեստի գիրք» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» հայերեն և իտալերեն հրատարակությունը (Երևան, «Ակտուալ արվեստ», 2022 թ.):
«Նկարազարդումների արվեստ» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Из древне-армянских легенд и преданий» հրատարակությունը (Երևան, «301 Իմաստության երկիր» հիմնադրամ, «Տիգրան Մեծ», 2022 թ.):
«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում առաջին մրցանակի են արժանացել «Հայաստան-Ռուսաստան բարեկամություն, համագործակցություն և փոխադարձ օգնություն», «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները», «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. եվրասիական ինտեգրման հաջողությունները, դասերն ու հեռանկարները» հայերեն և ռուսերեն հրատարակությունները (Երևան, «Նահապետ», 2022 թ.):
Հատուկ մրցանակի է արժանացել Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» հրատարակությունը (Երևան, «Նյու Մեգ», 2020 թ.):
Գլխավոր մրցանակի է արժանացել «Տիգրան Մեծ» հրատարակչության հրատարակած «Դադիվանք» պատկերագիրքը:
Նշենք, որ 2022 թվականի հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած «Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցույթին ներկայացված էր 77 հրատարակություն՝ ԱՊՀ 8 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև ԱՊՀ մրցույթը՝ Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հանձնաժողով, որն էլ ընտրել էր մրցույթին ներկայացվող հայաստանյան հրատարակիչների գրքերը։ Այս տարի մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց