Ղազախստանի Աստանա քաղաքում ընթացող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի շրջանակում ամփոփվել է «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում հաղթած երեք լավագույն գաղափարների հեղինակները։
Հայաստանը ներկայացնող երկու մասնակիցների ներկայացրած գաղափարներն արժանացել են մրցանակի։ «Wonder Kid STEAM» ակադեմիայի ռոբոտաշինության և անգլերենի մարզիչ Ռոզա Ծերունյանի նախագիծը հաղթող է ճանաչվել կրթության, իսկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անի Հարությունյանի նախագիծը՝ առողջապահության անվանակարգում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը նախագահել է ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ շրջել և ծանոթացել է «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթի տաղավարներում ներկայացված նախագծերին, այդ թվում՝ ՀՀ ներկայացուցիչների գաղափարներին։
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ մասնավորապես նշելով, որ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային ծրագրի նպատակն է բացահայտել և խթանել ԱՊՀ մասնակից երկրների սոցիալ–տնտեսական զարգացման համար գործնական արժեք և կարևորություն ունեցող նորարար գաղափարները և նախագծերը. «Ծրագիրը միտված է նաև տարբեր երկրների երիտասարդների միջև կապերի ստեղծմանը և զարգացմանը, հասարակական կառույցների համագործակցությանը՝ հասարակական և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Այն նաև հարթակ է ԱՊՀ երկրների երիտասարդության փորձի և գիտելիքների փոխանակման համար։ Ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս իրենց գաղափարները ներկայացնել ոչ միայն փորձագիտական հանձնաժողովին, այլև իրական հնարավորություն ստանալ՝ դրանք կիրառելու տնտեսության կամ բիզնեսի մեջ»։
Նա հիշեցրել է, որ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի իրականացումը որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից՝ 2018 թվականի հունիսի 1-ին՝ Հայաստանի առաջարկությամբ:
Նա շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնաժողովին, գնահատող փորձագետներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք նպաստել են նախաձեռնության կայացմանը. «Իմ պատգամը երիտասարդ մասնակիցներին հետևյալն է՝ այս օրերին դուք ձեր երկրների դեսպաններն եք։ Օգտվե՛ք այս հարթակից՝ տարբեր ժողովուրդների երիտասարդների միջև կապեր ստեղծելու և երիտասարդական միջավայրում գործարար ու նորարարական մշակույթ ձևավորելու համար։ Վստահե՛ք ձեր ուժերին, մի՛ վախեցեք երազել»:
Միջոցառման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի հաղթողներին և մասնակիցներին հանձնել է մրցանակներ և պատվոգրեր։
Նշենք, որ ՀՀ պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան