ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունիսի 6, 2026
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, կենտրոնի ստեղծմանն աջակցած միջազգային կառույցների ներկայացուցիչներ…

Երևանի Վ․ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցում ուսումնական տարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Պ. Սևակին նվիրված ներկայացմամբ

Հունիսի 6, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցում ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը:

Մինչ միջոցառման մեկնարկը նախարարի տեղակալը շրջել է դպրոցում և ծանոթացել Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում կազմակերպած ամփոփիչ նախագծային աշխատանքներին:

ՀՀ ԿԳՄՍ…

Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը

Հունիսի 6, 2026
Մշակութային լուրեր

Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ այդ օրը կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 22-րդ մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։

Հունիսի 6-ին՝ ժամը 10։00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում…

«Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին»․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան

Հունիսի 6, 2026
Մշակութային լուրեր

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հուշային այգում տեղի է ունեցել ֆրանսահայ անվանի քանդակագործ Հարություն Եկմալյանի հեղինակած՝ Ռիալտոյի կամրջի տեսքով փայտյա քանդակ-նստարանի պաշտոնական բացման արարողությունը։

Նախաձեռնությունը դեռևս այս տարվա գարնանը Վենետիկում Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացմամբ սկսված մշակութային երկխոսության շարունակությունն է։

Հիշեցնենք՝ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ապրիլի 17-ին Վենետիկում՝…

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ․ ԿԳՄՍՆ և ՆԳՆ նախաձեռնությունը

Հունիսի 6, 2026
Լուրեր կազմակերպություններից

Մեր երկրում անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորումը շարունակում է մնալ պետական կարևոր առաջնահերթություն։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ներքին գործերի նախարարության հետ համատեղ մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր։

Արդեն այս սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական…

Հայաստանը Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում

Հունիսի 4, 2026
Լուրեր կազմակերպություններից

Եվրոպական կրթական հիմնադրամի կազմակերպած «Նոր ուսուցում 2026» (New Learning Award 2026) միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Համայնքի նորարար լաբ» (Community Renewal Lab) նախաձեռնությունը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, արժանացել է միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ընդգրկվել լավագույն նախագծերի ցանկում։

Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 450 հայտ շուրջ 50…

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում 2025-2026 մրցաշրջանի հաղթողները

Հունիսի 4, 2026
Սպորտային լուրեր

Ավարտվել են 2025-2026 մրցաշրջանի՝ տարբեր տարիքային տղաների և աղջիկների բասկետբոլի Հայաստանի առաջնությունները, որոնք անցկացվում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հովանու ներքո՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Մինչև 12 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնությանն այս մրցաշրջանում մասնակցել է 9 թիմ: Եզրափակիչ խաղում «Բազե» թիմն առավելության է հասել «Լեռնահովիտ ԳՈԼՍ»-ի նկատմամբ և հռչակվել է Հայաստանի չեմպիոն:…

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

Հունիսի 4, 2026
Սպորտային լուրեր

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա հիշեցրել է՝ նախորդող շրջանում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարված փոփոխությունները նպատակ ունեն խթանելու քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը՝ միաժամանակ սահմանելով որոշակի չափանիշներ տվյալ…

Խաղաղ և երջանիկ մանկություն

Հունիսի 4, 2026
Լուրեր կազմակերպություններից

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփեց «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» նախաձեռնությունը՝ «Տարվա իմ ներդրումը դեպի անվտանգ միջավայր» խորագրով միջոցառմամբ։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Պաննո» արվեստի տանը տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների կողմից նախապես ներկայացված «Անվտանգ և ապահով կրթության…

«Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ». Տաշիրում արժևորվեց Խաչատուր Ավետիսյանի երաժշտական ժառանգությունը

Հունիսի 4, 2026
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Տաշիրի մշակույթի կենտրոնում կայացավ «Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» խորագրով մշակութային միջոցառումը՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին։

Միջոցառումն իրականացվեց «Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Երեկոն համախմբել էր արվեստասեր հանդիսատեսին, մշակույթի գործիչներին, մանկավարժներին և…