ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կայացել է երիտասարդական քաղաքականություններին նվիրված առաջին ազգային համաժողովը

Ապրիլի 17, 2026
Լուրեր կազմակերպություններից

Երևանում կայացել է համայնքային երիտասարդական քաղաքականություններին նվիրված առաջին ազգային համաժողովը՝ որպես կարևոր քայլ Հայաստանում համայնքային մակարդակում երիտասարդական քաղաքականությունների ձևավորման և իրականացման ուղղությամբ։

Միջոցառումը կազմակերպել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Բաց կառավարման գործընկերության համագործակցությամբ։

«Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

Ապրիլի 17, 2026
Մշակութային լուրեր

ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ 

Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվել է Մեղրի և Ագարակ համայնքներում:

Ի թիվս տարվա ընթացքում սպասվող բազմաթիվ միջոցառումների՝ մայիսի 16-17-ը Մեղրի քաղաքում տեղի կունենա «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը: Այն մեկնարկել…

Հայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողները

Ապրիլի 17, 2026
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում օրերս կայացել է մեծահասակների Հայաստանի առաջնությունը։ Մրցումներին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Մարզիկները մրցել են արգելքների հաղթահարում մրցաձևում։ Հանդես են եկել Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ» և «Միրաժ» ակումբների մարզիկները և նժուգները։ Մրցումային…

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

Ապրիլի 17, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:

Արևմտյան Ասիայի FPV դրոնների ռեգիոնալ մրցարշավ–Հայաստան 2026

Ապրիլի 17, 2026
Լուրեր կազմակերպություններից

«ԱրմԴրոն համայնք» կրթական-սպորտային հասարակական կազմակերպությունը մայիսի 17-ին նախատեսում է իրականացնել «Western Asia Regional Qualifier-2026 Armenia» տարածաշրջանային FPV դրոնների մրցարշավը, որը կանցկացվի Վահագնի թաղամասում գտնվող «Արարատ Գոլֆ ակումբում»։

Միջոցառումն անցկացվելու է Multi GP միջազգային ստանդարտով: Մրցաշարի նպատակն է նպաստել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտի զարգացմանը Հայաստանում, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես…

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը

Ապրիլի 17, 2026
Սպորտային լուրեր

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները վերջին մարզումներն են անցկացրել Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ:

Հունահռոմեականների պայքարում հանդես կգան Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87…

«Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացում

Ապրիլի 17, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Մեղրիում և Ագարակում մշակութային ակտիվ անցուդարձ է․ Ագարակի մշակույթի տանը տեղի է ունեցել «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մայրաքաղաք» ծրագրի հանդիսավոր բացումը, որը եզրափակվել է Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի գալա համերգով։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ…

Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային

Ապրիլի 16, 2026
Մշակութային լուրեր

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային:

Մարման արարողությունը տեղի է ունեցել Ագարակ քաղաքի մշակույթի տանը՝ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման միջոցառումների շրջանակում։

Մարումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի…

Պանելային քննարկում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան

Ապրիլի 16, 2026
Մշակութային լուրեր

Մշակութային ժառանգության պահպանության ոլորտը գտնվում է շարունակական փոփոխության մեջ՝ արձագանքելով ինչպես ժամանակակից մարտահրավերներին, այնպես էլ նոր հնարավորություններին։

Հայաստանում վերջին տարիներին նկատվում է համայնքների դերակատարման զգալի ակտիվացում՝ հատկապես ժառանգության պահպանության և հանրահռչակման գործընթացներում։ Սա կարևոր զարգացում է, սակայն միևնույն ժամանակ առաջ է բերում համակարգման, մասնագիտական ուղղորդման և արդյունավետ կառավարման նոր խնդիրներ։

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները

Ապրիլի 16, 2026
Սպորտային լուրեր


Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում շարունակվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը:

 

Մրցումային երրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Առաջին տարիքային խումբ՝

Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց - Վերին Գետաշենի միջնակարգ՝ 46:7

Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ…