Կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում, որի արդյունքում Երևանի կամերային պետական թատրոնին կհատկացվեն հավելյալ միջոցներ՝ փաստացի ձևավորած սեփական եկամուտների չափով:
Համաձայն որոշմամբ հաստատված ծրագրի՝ թատերահամերգային կազմակերպությունները ֆինանսավորվում են տվյալ տարվա կանխատեսվող սեփական եկամուտների կրկնակի չափով։ Ծրագրի համաձայն՝ կազմակերպությունը ֆինանսավորվում է իր նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում հաշվեգրված սեփական եկամուտների կրկնապատիկի չափով:
Համաձայն որոշման հիմնավորման` 2024 թվականին թատրոնի տոմսերի վաճառքից ստացած եկամուտը կազմում է 144 մլն 228,1 հազար դրամ, որի կրկնակին կազմում է 288 մլն 456,2 հազար դրամ: Համաձայն 2025 թվականի ծախսերի նախահաշվի՝ «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 259 մլն 742 հազար դրամ: Վերահաշվարկի արդյունքում Երևանի կամերային պետական թատրոնին լրացուցիչ կհատկացվի 28 մլն 714,2 հազար դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց