Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում անցկացված օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովի շրջանակում լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ հայագիտության ոլորտում ծավալած գործունեության և ներդրած ավանդի համար:
Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
1961-1963 թվականներին Պիսովիչը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ մասնագիտանալով հայկական բանասիրության ոլորտում։ Վերադառնալով Կրակով՝ 1963թ․ պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ նվիրված Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հայկական բարբառի ուսուﬓասիրությանը։ 1974թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը» թեմայով։
Բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է, այդ թվում՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը», «Նոր և ﬕջին պարսկերենի հնչյունական համակարգերի ծագումը», «Խորհրդային Հայաստանի գրողների բառարան», «Հայերեն քերականություն․ գրաբար-աշխարհաբար», «Փոքր հայերեն-լեհերեն և լեհերեն-հայերեն բառարան» և այն:
Պրոֆեսոր Անջեյ Պիսովիչի պարգևը ստացել է պրոֆեսոր Քրիստոֆ Ստոպկան. պրոֆեսոր Պիսովիչը չի կարողացել ներկա լինել աշխատաժողովին:
Աշխատաժողովը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-13-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց