ԳԱԱ նախագահության շենքում մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը:
Միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։
Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են գիտահետազոտական նախագծեր: Եզրափակիչ փուլում նրանք…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։
Ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսպանիայի մշակույթի գծով պետական…
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են եղել «Պայացներ» օպերային ներկայացման առաջնախաղին:
Հայ, վրացի, իտալացի ստեղծագործողների մասնակցությամբ երևանյան բեմ է բարձրացել իտալացի ականավոր կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան։
…ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն և Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։
Ողջունելով…
Թատրոնի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն:
Նա երեխաների հետ ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» մանկական գրատան նախաձեռնած «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությանը և ստեղծագործական աշխատարանին։
Միջոցառման ընթացքում երեխաներին ներկայացվել է հեքիաթի թատերայնացված ընթերցանությունը, այնուհետև տեղի է ունեցել…
Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է: Տոնի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է «Մաչանենց տուն», որտեղ ներկա է եղել Մտքի թանգարան-թատրոնի բացմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, թատրոնի սիրահարներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Շնորհավորելով ներկաներին Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ Դանիել Դանիելյանը…
Այսօր պաշտոնապես ներկայացվել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը:
Խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, իսկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ…
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մարտի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԳԱԱ նախագահության շենքում տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը։
2026 թ. փառատոնին մասնակցելու համար Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 96 հայտ, որից 81-ը՝ թիմային, 15-ը՝ անհատական: Դրանք իրականացրել է 177 սովորող: Փառատոնի եզրափակիչ փուլին կմասնակցի 77 նախագծային աշխատանք,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում մասնակցել է «MindX» միջազգային կրթական համաժողովի բացմանը` «Վերաիմաստավորելով կրթությունը՝ հանուն Հայաստանի ապագայի» խորագրով:
Համաժողովը կազմակերպվել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափեր և քննարկել, թե ինչպես կարող է Հայաստանի կրթական էկոհամակարգը խթանել նորարարությունը,…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ծրագրերի բաժնի տնօրեն Մարկո Կավալկանտեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ միջազգային գործընկերների գնահատականները փաստում են, որ Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի…
Հարգելի՛ ուսուցիչներ, տարրական դպրոցում ինտերակտիվ մեթոդներ կիրառելիս հաճախ բախվում ենք խնդրի. ինչպե՞ս պահպանել դասի տեմպը, որպեսզի ԿԱՊԿՈՒ սովորողները դուրս չմնան պրոցեսից: Իմ մանկավարժական համոզմունքն է՝ եթե երեխան ունի կառավարելի վարք,…
Հարգելի՛ գործընկերներ, Նոր ՀՊՉ-ի ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մերօրյա դասի առանցքը: Որպես 32 աշակերտ ունեցող դասվար, իմ փորձից վստահաբար կարող եմ ասել, որ ՏՀՏ գործիքների բազմազանությունը մեզ թույլ է…
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց