ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ

Ըմբիշ Արարատ Ավետիսյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հուլիսի 29, 2026
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Բրոնզե մեդալի համար 48 կգ քաշայինների գոտեմարտում Ավետիսյանը 8:0 հաշվով առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորի նկատմամբ: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 14:7 հաշվով հաղթանակ է տարել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում՝ 9:3 հաշվով…

Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց

Հուլիսի 28, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց, որը կիրականացվի 2026 թվականին:

Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլն դրամ: Մասնավորապես, կֆինանսավորվեն հետևյալ միջոցառումները՝
· «Մաթեմատիկական ֆիզիկայի ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ» 12-րդ միջազգային գիտաժողով,
·…

Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները

Հուլիսի 28, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

Այս տարի բուհը ճանապարհել է 966 շրջանավարտի:

Ընդգծելով, որ Ռուս-Հայկական համալսարանը գիտակրթական կարևոր հարթակ է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ որպես երկու պետությունների համագործակցության առանցքային հանգույց,…

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

Հուլիսի 28, 2026
Սպորտային լուրեր

Սպորտի կառավարման կենտրոնի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում օրերս անցկացվել է ծանրամարտի Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունը, որին տղաների և աղջիկների 8-ական քաշային կարգերում շուրջ 100 ծանրորդ է մասնակցել:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել աղջիկները: Ըստ քաշային կարգերի` Հայաստանի չեմպիոններ են դարձել՝

49 կգ` Օֆելյա Հովհաննիսյան (Գյումրի, երկամարտ` 109 կգ), 53 կգ` Միլենա…

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հուլիսի 28, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 6-ը:

Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝

· մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,
· մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք՝ առողջության վերաբերյալ, որը…

Աշխարհի առաջատար գիտական կենտրոններում կվերապատրաստվի ևս 50 հետազոտող

Հուլիսի 28, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մրցույթին ներկայացված 60 հայտերից ֆինանսավորման է երաշխավորել 50-ը՝ շուրջ 178 մլն դրամ ընդհանուր ծավալով՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներից։

Ծրագրի շրջանակում հետազոտողները և երիտասարդ գիտնականները 2-12 ամիս ժամկետով մասնագիտական վերապատրաստում կանցնեն 19…

Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը

Հուլիսի 27, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը: 

Գործընթացն իրականացվում է՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի  596-Ն որոշման դրույթների:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Կամավոր ատեստավորման…

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հուլիսի 27, 2026
Սպորտային լուրեր

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 9 մեդալ է նվաճել` 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականն ունեցել է նաև աշխարհի չեմպիոններ։

Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։

Հաջողությունը շարունակվել է…

Շուրջ 14 000 հանդիսատես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի գալա համերգին

Հուլիսի 27, 2026
Մշակութային լուրեր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կասկադ համալիրի Գաֆէսճեան քանդակների պարտեզում հանդիսավորությամբ ամփոփել է իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը՝ պարգևելով հիշարժան երաժշտական երեկո հազարավոր երաժշտասերների։

Բացօթյա գալա համերգին մասնակցել է շուրջ 14 000 հանդիսատես. ներկաները վայելել են համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները, ինչպես նաև կատարումներ նվագախմբի սիրված նախագծերից՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։

Հիշեցնենք՝ Կ. Դեմիրճյանի…

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Հուլիսի 24, 2026
Լուրեր կազմակերպություններից

«Անկախ պետությունների համագործակցության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը ստանձնած Սյունիքի մարզկենտրոն Կապանում ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդները հուլիսի 24-ին մասնակցել են «Երիտասարդության դերն ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում» թեմայով համաժողովին:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

Նա ողջունել է համաժողովի մասնակիցներին և…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…