Ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը, որոնց ծրագրում ընդգրկված էին 11 մարզաձևի 14 առաջնություն, ինչպես նաև ֆուտզալի մրցումներ՝ լիգայի և գավաթի ձևաչափերով:
Աշնանային փուլում կայացել են «Ֆուտզալի համալսարանական գավաթ» մրցաշարը, սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնությունները, վոլեյբոլի, բասկետբոլի և բադմինթոնի մրցումները:
«Ֆուտզալի համալսարանական գավաթ» մրցաշարը, որին 8 համալսարանի ներկայացուցիչներ են մասնակցել, անցկացվել է ԵՊՀ մարզադահլիճում: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Շիրակի պետական համալսարանի թիմը, որը եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի նկատմամբ: Լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որն այս գարնանը կայացած Ֆուտզալի համալսարանական լիգայի հաղթողն էր: Գավաթի ռմբարկու է դարձել Շիրակի պետական համալսարանի ուսանող Յուրա Խաչատրյանը, իսկ լավագույն դարպասապահի մրցանակին արժանացել է Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Սերովը:
Պարգևատրման արարողությունն իրականացրել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը:
ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակում ԵՊՀ մարզահամալիրում կայացել են նաև սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնությունները: Պարանի ձգման առաջնությունում հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի Եվրոպական համալսարանը: Սպորտային ժայռամագլցման տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Եվրասիական համալսարանի ուսանող Զավեն Պետրոսյանը, իսկ աղջիկների պայքարում՝ ԵՊՀ ուսանող Մարիա Սահակյանը:
ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակում անցկացված վոլեյբոլի տղաների և աղջիկների առաջնություններին, որոնք կայացել են ՀՊՏՀ-ի մարզադահլիճում, մասնակցել է համալսարանական 14 թիմի շուրջ 200 ուսանող: Աղջիկների և տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են ՀՖԿՍՊԻ թիմը:
Պարգևատրումն իրականացրել են ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Բասկետբոլի տղաների և աղջիկների առաջնությունները կայացել են ԵՊՀ-ի մարզադահլիճում. մասնակցել է 12 համալսարանական թիմի շուրջ 200 ուսանող: Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ, իսկ տղաների պայքարում՝ ՀՖԿՍՊԻ թիմը: Պարգևատրումն իրականացրել են ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի ղեկավար, առաջնության գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանը:
Ուսանողական մարզական 26-րդ խաղերի շրջանակում Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցում էլ անցկացվել են բադմինթոնի տղաների և աղջիկների առաջնությունները, որոնց 10 համալսարանի շուրջ 35 ուսանող է մասնակցել՝ այդ թվում Հնդկաստանի և ԻԻՀ քաղաքացիներ: Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ԵՊՀ ուսանող Էլեն Տիրատուրյանը, իսկ տղաների պայքարում՝ Էրիկ Կրբաշյանը (ԵՊԲՀ): Խառը զուգախաղում առաջին տեղը զբաղեցրել են Մխիթար Գոշ համալսարանի ուսանողներ Իդրիսն ու Ջայան: Պարգևատրումն իրականացրել են ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մրցաշարի գլխավոր մրցավար Հրաչյա Պողոսյանը:
Խաղերն անցկացվել են գարնանային՝ մարտ - մայիս և աշնանային՝ հոկտեմբեր - նոյեմբեր փուլերով: Մրցումներին ավելի քան 20 պետական և մասնավոր բուհերի հազարից ավելի ուսանողներ են մասնակցել:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց