ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում

Հունիսի 22, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 25-29-ը կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը:

ԿԳՄՍ նախարարության որդեգրած մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում փառատոնը, բացի Երևանից, անցկացվում է նաև մարզերում: Այն արդեն իսկ անցկացվել է Տավուշի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, իսկ այս տարի այն տեղի կունենա նաև Գյումրիում:

Նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում

Հունիսի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննությունների կազմակերպման նպատակով:

Հավակնորդների փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ https://exams.emis.am/ հարթակի միջոցով, հունիսի 18-ից հուլիսի 9-ը ներառյալ: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը

Հունիսի 22, 2026
Մշակութային լուրեր

«Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող հատվածում տեղի է ունեցել մարդկային ներդաշնակությունն ու առողջ ապրելակերպը խորհրդանշող նշանակալի տոնի՝ Յոգայի 12-րդ միջազգային օրվան նվիրված գլխավոր միջոցառումը:

2014 թվականին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր՝ ընդգծելով դրա նշանակությունը մարդկության առողջության և բարեկեցության համար։ Որոշումը դարձել է միջազգային հանրության…

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր

Հունիսի 22, 2026
Սպորտային լուրեր

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Վոլոս քաղաքում հունիսի 20-21-ն անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում:

Նա 3000 մ վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում՝ սահմանելով նաև Հայաստանի ռեկորդ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանն արծաթե մեդալ է նվաճել եռացատկում՝ 16.20 մ արդյունքով։

Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի թիմում ընդգրկված են եղել…

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը 65 տարեկան է

Հունիսի 22, 2026
Մշակութային լուրեր

Այսօր Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի 65-ամյակն է։

Ռոբերտ Մլքեյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։ Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետում, միաժամանակ ուսանել օպերային, սիմֆոնիկ դիրիժորություն և երգչախմբային դիրիժորություն։

Ասպիրանտուրան ավարտել է Երևանում, այնուհետև ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի…

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի ուղեգիր

Հունիսի 22, 2026
Սպորտային լուրեր

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվել են թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումները։

Հայաստանի հավաքականը տարել է 4 հաղթանակ, զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի ուղեգիր։

Վերջին տուրի հանդիպումներին հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,…

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Հունիսի 22, 2026
Մշակութային լուրեր

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը, որն անցկացվել է հունիսի 2-19-ը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:

Հաշվետու ներկայացումները դիտել և մասնակիցների հավաստագրերը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Բեմը հենց այն…

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ

Հունիսի 19, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ։ Նախարարին ուղեկցել է բուհի ռեկտոր Վարդան Ազատյանը։

Կառավարության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համագործակցությամբ մեկնարկել է Դիլիջանի մասնաճյուղի վերափոխման գործընթացը՝ այն ձևավորելով արհեստների, նյութերի և լանդշաֆտի ուսումնասիրության, ինչպես նաև ստեղծագործական պրակտիկայի կենտրոնի։…

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները

Հունիսի 19, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները:

Համաժողովին ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյան, ոլորտի…

Վերակառուցումից հետո բացվել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրը

Հունիսի 19, 2026
Լուրեր կազմակերպություններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում վերակառուցվել են երեք մասնաշենքերը, ինչպես նաև կառուցվել է մեկ նոր մասնաշենք։

Շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել…