ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Կանադայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը

Հուլիսի 2, 2026
Միջազգային լուրեր

Հայաստանում նշվել է Կանադայի ազգային տոնը, որին մասնակցել  և շնորհավորական խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։  

Կանադայի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավորելով ազգային տոնի առթիվ՝ Արթուր…

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներ Լոռու և Տավուշի մարզերում

Հուլիսի 2, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարության հանրակրթության ոլորտի պատասխանատուները Լոռու և Տավուշի մարզերում ևս անցկացրել են խորհրդակցություն մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ:

Քննարկմանը ներկա են եղել մարզային կրթության վարչությունների պատասխանատուները, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։

2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները,…

Կառավարությունը հաստատել է ԵՊԲՀ ռեկտորի ընտրության արդյունքները

Հուլիսի 2, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ բժշկական համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։ Ռեկտորի ընտրության մրցույթն ընթացել է՝ համաձայն բուհի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնակարգի 2026 թվականի հունիսի 26-ին։

Մրցույթին…

Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորում պետության և համայնքի կողմից․ նոր մոդել

Հուլիսի 2, 2026
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մասնավոր նախադպրոցական ծառայությունների խթանման ֆինանսավորման նոր մոդելը՝ ներդնելով մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման մեխանիզմ՝ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ։

Զեկուցելով հարցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախն է՝ ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը։ Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել 3-5…

Պետությունը կֆինանսավորի մարզերում դպրոցականների լող, հրաձգություն և դահուկային սպորտ մարզաձևերի ուսուցումը

Հուլիսի 2, 2026
Սպորտային լուրեր

Գործադիրը հաստատել է ՀՀ մարզերում գործող մասնավոր մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրերը և դրանց ֆինանսավորման կարգը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Կառավարության քաղաքականությունն է ընդլայնել երեխաների՝ սպորտով զբաղվելու հնարավորությունները՝ ապահովելով առկա սպորտային ենթակառուցվածքների…

Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր

Հուլիսի 2, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուին՝ քննարկելու «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության և ՀՀ կենտրոնական…

Գործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքը

Հուլիսի 2, 2026
Լուրեր կազմակերպություններից

Գործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքը՝ https://escs.gov.am:

Կայքը գործարկվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։

Միաժամանակ հասանելի է նախարարության նախկին կայքը` https://escs.am/am

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները

Հունիսի 30, 2026
Լուրեր կազմակերպություններից

«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։

Ենթակայության փոփոխության համակարգված իրականացումը և ուսումնական գործընթացի անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է մարզային խորհրդակցությունների շարք, որի առաջին…

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները

Հունիսի 30, 2026
Մշակութային լուրեր

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Օլիմպիադան անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել…

Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը

Հունիսի 30, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի «Տեղական առաջնորդությունը, գործընկերությունը և ազդեցությունը» խորագրով միջոցառմանը:

«Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրն իրականացրել է ՄԱԶԾ Հայաստանը (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր)՝ Սերբիայի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ գործընկերությամբ 2024-2026 թթ․։ Ծրագրի շրջանակում Մասիս, Իջևան,…