ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում:
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ պետական քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը:
Նա ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից համակարգվող և Հայաստանի պետական բյուջեով ֆինանսավորվող հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի շնորհիվ հայագիտությունը հաջողությամբ զարգանում է տարբեր աշխարհագրական գոտիներում. այսօր արդեն 11 երկրում 13 բուհական և գիտական կառույցներ իրականացնում են հայագիտական ծրագրեր։ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի՝ իրականացնելով տարեկան 12 հետազոտական աշխատանք, 8 հայագիտական միջազգային գիտաժողովներ և կրթամշակութային միջոցառումներ։
«Հայագիտության արդյունավետ զարգացման և տեսանելիության ապահովման համար չափազանց կարևոր է աշխարհասփյուռ հայագիտական կենտրոնների փոխհամագործակցությունը։ Միասնական գիտական նախագծերի, համատեղ համաժողովների, հրապարակումների և փոխանակման ծրագրերի միջոցով հնարավոր է ստեղծել ամուր գիտակրթական ցանց, որը կնպաստի թե՛ մասնագիտական որակի բարձրացմանը, թե՛ հայ ժողովրդի մշակութային ժառանգության տարածմանը միջազգային հարթակներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը:
«Մեր նպատակն է՝ ստեղծել այնպիսի գիտակրթական միջավայր, որտեղ հայագիտությունը կներկայանա ոչ միայն որպես մշակութային ժառանգության պահպանման գործիք, այլև ակտիվ հետազոտական ոլորտ՝ արդիական մեթոդաբանությամբ, համագործակցային հարթակներով և համաշխարհային գիտության հետ մշտապես հաղորդակցվող կեցվածքով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների համագործակցությունը Հայաստանի կրթագիտական կառույցների և բուհերի հետ կարևոր նշանակություն ունի հայագիտության համակարգված զարգացման և գիտական ներուժի համախմբման համար։
«Համագործակցությունը կարևոր կամուրջ է Հայաստանի և սփյուռքի միջև՝ ամրապնդելով համահայկական գիտակրթական և մշակութային կապերը։ Հայաստանի բուհերն ու կրթագիտական կառույցները, համագործակցելով օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների հետ, կարող են ներգրավվել միջազգային գիտական ցանցերում, բարձրացնել հայկական կրթության վարկանիշային հեղինակությունը, ապահովել ազգային արժեքների և մշակութային ժառանգության միջազգային տարածումն ու ճանաչումը»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայագիտական կոնգրեսի կազմակերպիչներին։
Կոնգրեսին մասնակցում են շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։
Հայագիտական կոնգրեսն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ փորձով՝ ձեզ ներկայացնելով Gemini գործիքի հնարավորությունները: Այս ԱԲ գործիքը թույլ է տալիս պատրաստել ինտերակտիվ խաչբառներ, ինտերակտիվ գրքեր, որը նախագծային աշխատանք կատարելիս կարող է ծառայել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց