Այսօր երիտասարդական կենտրոններ են բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում և Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում։
Երիտասարդական կենտրոնները հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ։
Կենտրոնների բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, ՏԻՄ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Միջոցառումների շարքը սկսվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքից, որտեղ բացվել է «Լոֆթ Նոյեմբերյան» երիտասարդական կենտրոնը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին կենտրոնի բացման առիթով՝ մասնավորապես ընդգծելով. «Հերթական երիտասարդական կենտրոնի բացումը պետության հետևողական քաղաքականության արդյունքն է: Մենք մտադիր ենք բոլոր համայնքներում ձևավորել երիտասարդների զարգացման, ժամանցի, գաղափարների քննարկման, դասընթացների անցկացման միջավայրեր: Կարծում եմ՝ կենտրոնները մեկը մյուսից ստացված են։ Այստեղ այցելողները, վստահ եմ, ցանկություն են ունենալու կրկին վերադառնալ այս միջավայր։
Երիտասարդական քաղաքականությունը իսկապես շատ լուրջ պոտենցիալ ունի մեր երկրում. համոզված ենք, որ երիտասարդների հաջողությունների սկիզբը կարող է դրվել նաև կենտրոններում, որտեղ նրանք ազատ են՝ արտահայտելու իրենց մտքերն ու գաղափարները, ինչպես նաև գտնելու դրանց իրագործման ճանապարհները»:
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր բոլոր կառույցներին՝ նշելով՝ կենտրոնները հաջողում են, որովհետև համագործակցության արդյունք են:
Ելույթով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին կարևոր համագործակցության համար: Նա առանձնակի անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցին, որտեղ մանրամասն նկարագրված է պետության ակնկալիքը երիտասարդական կենտրոնից: Նա ընդգծել է, որ կարևոր է ունենալ մասնակցային գործընթաց՝ կենտրոններում ձևավորելով ստեղծագործական ներուժի զարգացման, ակտիվ քաղաքացիության, ինքնադրսևորման և ինտելեկտուալ ժամանցի միջավայր:
Նոյեմբերյանի երիատասարդական կենտրոնի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարը Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը մասնակցել են նաև «Հրազդան» և Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնների բացման միջոցառումներին:
Պաշտոնյաները շրջել են երիտասարդական կենտրոններում, ծանոթացել ստեղծված պայմաններին․ նրանց ներկայացվել են 2026 թվականին նախատեսված միջոցառումների ծրագրերը։
Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնների բացմանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:
Երիտասարդական կենտրոնների բացման շրջանակում կնքվել են նաև եռակողմ հուշագրեր՝ ԿԳՄՍՆ-ՏԻՄ-քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Ըստ այդմ՝ Նոյեմբերյանում հուշագիրը կնքել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, «Լոֆթ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական ՀԿ-ի տնօրեն Արևիկ Համբարձումյանը: Հրազդանում հուշագիրը ստորագրել են Ժաննա Անդրեասյանը, համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, «Հայի բռունցք» երիտասարդության, մշակութային ՀԿ-ի նախագահ Գարիկ Աղասյանը, Աղավնաձորում՝ ԿԳՄՍ նախարարը, համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը:
Նշենք, որ երիտասարդական կենտրոններ են գործում նաև Սյունիքի մարզի Մեղրի, Կապան քաղաքներում, Վերիշեն բնակավայրում, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ բնակավայրում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում:
Համայնքներում ստեղծված երիտասարդական միջավայրերի գործունեությունը ուղղված է 13-35 տարեկան երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտմանը, կարողունակությունների և ակտիվ քաղաքացիության զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց