ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի և մարզերի 20 դպրոցականների հետ այցելել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Այցին մասնակցել են 7-12-րդ դասարանների այն դպրոցականները, որոնք առաջինն էին արձագանքել ԿԳՄՍ նախարարի` ֆեյսբուքի էջով արված հրավերին։
Այցի ընթացքում դպրոցականները Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և հետազոտություններին, զրուցել գիտնականների հետ, ինչպես նաև դիտել գիտական փորձեր։ Սա դպրոցականներին հնարավորություն է տվել անմիջական շփմամբ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին։
ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը։
Ժաննա Անդրեասյանը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։ Դպրոցականները նշել են, որ մեծ ոգևորությամբ են արձագանքել գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցելելու առաջարկին, իսկ այցից հետո ավելի շատ են հետաքրքրված գիտությունն առավել խորությամբ ուսումնասիրելու հեռանկարով:
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ այն նախևառաջ նպատակ ունի նպաստելու դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը։
«Կարծում եմ՝ մասնագիտական կողմնորշման ամենաարդյունավետ միջոցներից մեկը գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցելելն է։ Այդ այցերի ընթացքում երեխաները սեփական աչքով կարող են տեսնել՝ ինչ միջավայրում, ինչ սարքավորումներով և ինչ թեմաների ուղղությամբ են աշխատում գիտնականները։ Միաժամանակ, երեխաները կարող են հստակ պատկերացում կազմել գիտության և կյանքի կապի մասին ու տեսնել, թե ինչպես է գիտական գործունեությունը իրական արդյունք տալիս՝ փոփոխություններ բերելով տարբեր ոլորտներում։ Այս իմաստով նման այցերը գիտությամբ զբաղվելու հեռանկարը շատ տեսանելի են դարձնում. մեր նպատակն է ամեն կերպ խթանել, որպեսզի ավելի շատ թվով երեխաներ ընտրեն գիտնականի ճանապարհը»,- նշել է նախարարը` հիշեցնելով, որ գիտական կենտրոններ այցելություններին մասնակցելու ցանկություն են հայտնել հարյուրավոր դպրոցականներ, ինչը շատ ուրախալի է։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախաձեռնությունն ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ՝ ներկայացնել այն փոփոխությունները, որոնք Կառավարության ներդրումների արդյունքում տեղի են ունենում գիտության ոլորտում։
«Այն ամենը, ինչ տեսնում ենք այս գիտական ինստիտուտում, վերջին տարիներին իրականացվող քաղաքականության և ձեռնարկված քայլերի արդյունքն են՝ գիտական սարքավորումների արդիականացում, գիտաշխատողների համար նախատեսված տարբեր դրամաշնորհային ծրագրեր։ Դրանք ոչ միայն վարձատրության բարելավման հնարավորություն են ընձեռում, այլև հնարավորություն են տալիս իրականացնելու կարևոր հետազոտություններ, ունենալու միջազգային հրապարակումներ, ձևավորելու կապեր տնտեսության հետ, որպեսզի գիտության ոլորտում ստեղծված արդյունքներն ազդեցություն ունենան հանրային կյանքում։ Շատ կարևոր է, որ հանրության համար ևս ավելի տեսանելի դառնա՝ ինչ գործունեություն են իրականացնում մեր գիտական ինստիտուտները»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ օրեր առաջ հաստատվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը առաջիկա տարիներին նոր տեմպ կհաղորդի մեր երկրում գիտության ոլորտի զարգացմանը։ «Վստահ եմ՝ այս լաբորատորիաներում տեսնելու ենք նաև երիտասարդ գիտնականների, որոնք զբաղվում են մեր կյանքի ամենակարևոր խնդիրների ուսումնասիրությամբ։ Կարծում եմ՝ սա կարևոր մշակույթ է ձևավորելու մեր գիտական ինստիտուտների համար, այն է՝ գիտության մասին խոսել պարզ, հասանելի և լայն շրջանակներին հասկանալի»,- ընդգծել է նախարարը։
Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը կրելու են շարունակական բնույթ։ Ծրագրին կարող են մասնակցել 7–12-րդ դասարաններում սովորող, գիտությամբ հետաքրքրվող դպրոցականները։ Մասնակցելու ցանկություն ունեցող աշակերտները կարող են դիմել՝ գրելով նախարարի պաշտոնական էլփոստին` zhanna.andreasyan@escs.am։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…
https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:
Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…
Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…
Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց