ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բնագիտական ձեռնարկների շնորհանդես. գիտության նկատմամբ սերը սկսվում է դպրոցից

Հունվարի 22, 2018
Պաշտոնական

Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Է. Ղազարյանի և համալսարանում աշխատող գիտնականներ Հ. Սարգսյանի, Դ. Հայրապետյանի, Ա. Թռչունյանի, Հ. Ղազարյանի, Ս. Պետրոսյանի, Վ. Մելիքյանի և Ս. Մայիլյանի հեղինակությամբ հրատարակված բնագիտության և մաթեմատիկայի 6 ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը, որոնք հրատարակվել են ՀՀ ԿԳՆ գիտության պետական…

Ուսանողակենտրոն քաղաքականությունը Բարձրագույն կրթության օրինագծի առանցքում. Լևոն Մկրտչյան

Հունվարի 19, 2018
Պաշտոնական

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օրենքով համալիր և որակական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն…

Մասնագիտական կողմնորոշում

Հունվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանում 19.01.2018թ. կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասընթաց: /Դասընթացավար ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/
Թեման՝ Կարիերայի պլանավորում ողջ կյանքի ընթացքում
Նպատակը կարիերայի պլանավորման անհրաժեշտության, ուղիների մասին գիտելիքների հաղորդումն ու համապատասխան կարողությունների ձևավորումն է:

Խնդիրները
1.Սովորողներին ներկայացնել ողջ կյանքի ընթացքում կարիերայի պլանավորման անհրաժեշտությունը,
2.ձևավորել ինքնաբացահայտման…

Ամփոփիչ դաս հեքիաթի մասին

Հունվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում անցկացվեց բաց դաս «Մայրենի»առարկայից: /Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Արզումանյան/
Դասի թեման ՝ Ամփոփիչ դաս հեքիաթի մասին 
Նպատակը՝ 
ա/ իմանալ հեքիաթի ժանրային բնութագիրը, լեզվական ձևավորման առանձնահատկությունները, ըմբռնել հեքիաթի և իրականության տարբերությունը, վերարտադրել ընթերցած հեքիաթը՝ բնութագրելով և վերլուծելով կերպարները
բ/…

Հիսուս Քրիստոսի ծնունդը

Հունվարի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vբ դասարանում անցկացվեց բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն առարկայից: /Ուսուցիչ Նարինե Գրիգորյան/
Դասի թեման՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը

Դասն ընթացավ զրույց-դասախոսության միջոցով: Աշակերտները ներկայացրին Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը, թե ինչպես են Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռոսսոտրուդնիչեստվոյի տնօրենին

Հունվարի 18, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի  (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ  համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես  անդրադարձ է եղել միջպետական  ծրագրերով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում  նախարար…

Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը

Հունվարի 17, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվին, ով Հայաստան այցի շրջանակում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել…

2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները

Հունվարի 16, 2018
Պաշտոնական

2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից:

Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի…

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության նոր ղեկավարին

Հունվարի 15, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է  ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին: Շնորհավորելով մեր երկրում  առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ առկա համագործակցությունն առաջիկայում կարձանագրի որակական նոր մակարդակ:  
Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ…

Տոն` ոգեշնչման …

Հունվարի 8, 2018
Դպրոցական անցուդարձ

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի առօրյան հագեցած է ու բովանդակալից: Դաստիարակչական, ուսուցողական և արտադպրոցական աշխատանքները այստեղ նրբորեն շաղախվում են ու վերածվում իմաստուն ակնթարթների ամբողջության: Այսօր պատմության խմբակի սաները իրենց ղեկավար Հ.Գևորգյանի հետ համատեղ բեմում են: Վայրկյանները թռչում են, իսկ մեր սաների աչքերում խիզախություն, խրոխտ կեցվածք, լույս ու ոգեշնչում…