ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) գործադիր տնօրեն Դեյվիդ Կլիվին, ով Հայաստան այցի շրջանակում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրմանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել գիտության ոլորտում միջազգային հեղինակավոր կառույցի հետ դեռևս 1994 թվականից մեկնարկած համագործակցությունը: Նա ընդգծել է, որ ՄԳՏԿ հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի ծավալած գործունեությունը մեծապես նպաստել է հայ գիտնականների և հետազոտական խմբերի ակտիվ մասնակցությանը ՄԳՏԿ մի շարք ծրագրերի: Լևոն Մկրտչյանը կարևորել է ՄԳՏԿ աջակցությունը գիտության և տեխնոլոգիաների ամենատարբեր, հատկապես քիմիայի, նյութաբանության, ֆիզիկայի, ճարտարագիտության, կենսատեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Նախարարը համոզմունք է հայտնել, որ համաձայնագրի վերաստորագրումը կնպաստի Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համագործակցության ընդլայնմանը ու շարունակականության ապահովմանը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ՄԳՏԿ-ի գործադիր տնօրենը բարձր է գնահատել մեր երկրի գիտական ներուժը՝ ընդգծելով, որ դեռևս խորհրդային տարիներից Հայաստանի հատկապես հիմնարար գիտությունների նվաճումները հայտնի էին ոչ միայն Խորհրդային Միության, այլ նաև միջազգային հարթակներում: Նա նշել է, որ Հայաստանի կողմից ՄԳՏԿ կառավարիչների խորհրդին ներկայացված նախագծերն արժանանում են բարձր գնահատականի՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը՝ որպես գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային առաջատարներից մեկի:
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նպատակն ազգային և համաշխարհային տեխնոլոգիական խնդիրների լուծմանը, կոնվերսիոն ծրագրերի, հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացմանն աջակցելն է, ԱՊՀ երկրներում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, այդ երկրների գիտնականների միջազգային գիտական հանրության ինտեգրվելուն նպաստելը: Մինչ օրս ՄԳՏԿ կողմից ֆինանսավորվել են Հայաստանից ներկայացված շուրջ 175 նախագծեր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, տեղակալ Վարդան Սահակյանը և ՄԳՏԿ հայկական տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Համլետ Նավասարդյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայաստանի և ՄԳՏԿ-ի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքային այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան