ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օրենքով համալիր և որակական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթության համակարգում, որի նպատակը որակի բարձրացումն է, դասախոսի և ուսանողի պատասխանատվության մեծացումը։ «Օրենքի փիլիսոփայությունն ամբողջությամբ փոխվում է. հիմքում դրվում է ուսանողակենտրոն քաղաքականությունը, որն ամբողջությամբ փոխում է կրթական գործունեության կազմակերպման այսօրվա գործառույթը։ Ուսանողի՝ կրեդիտներ հավաքելու գործընթացը դառնում է հիմնարար նպատակ»,-նշել է ԿԳ նախարարը՝ ընդգծելով, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է բուհերի իրավական կարգավիճակի խնդրին. «Կառավարման ամբողջական նոր համակարգ է, ավելի բալանսավորված է դառնում ռեկտոր-գիտխորհուրդ-բուհական խորհուրդ կապը և այս եռանկյունում իշխանության բաշխումը, իրականացվում է նաև դեկանային, ամբիոնային աշխատանքների հստակեցում»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ նաև հնարավորություն է ստեղծվում եվրոպական ու միջազգային չափանիշներին համարժեք նոր կրթական ծրագրերի իրականացման համար։ «Ամբողջությամբ նորամուծություն է նախաբակալավրիատի ներմուծումը, որը հնարավորություն կտա հատկապես մարզային համալսարաններում իրականացնել տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքներից բխող սահուն, կրթական ծրագրեր։ Ձևավորվում է միջազգայնորեն ընդունված ամբողջական դասընթաց և մասնակի դասընթաց (full time, part time)։ Ուսանողը հնարավորություն է ստանում բակալավրիական կրթություն իրականացնել ամբողջական դասընթացով 4-ից 6 տարվա ընթացքում, իսկ մասնակի կրթությունը՝ 4-ից 8 տարվա ընթացքում, որը հնարավորություն կտա աշխատելու հետ միաժամանակ իրականացնել կրեդիտների հավաքման գործընթաց: Այն սահուն կերպով կփոխարինի այսօրվա գործող հեռակա ուսուցման համակարգին, որից բոլորը դժգոհություններ ունեն»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ այսպիսով, ուսանողը ստանում է շարժունակություն և իր ուսման գործընթացը ծրագրավորելու հնարավորություն: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ օրենքից հետ կընդունվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտեր: Կառավարության նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ օրենքի ընդունումից հետո բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ։ «Սա տարիների աշխատանքի արդյունքն է։ Օրենքն անցել է բոլոր այն փուլերը, որոնք նախատեսված են օրենքի հրապարակայնությունը և մասնագիտական քննարկումներն ապահովելու համար»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այսպիսով կատարվում է նաև ԵՄ-ի հետ ԿԳ նախարարության պայմանավորվածությունը, այն է՝ բարձրագույն կրթության համակարգի եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման 5 պայմաններից մեկը։
Նշենք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ:
Օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը:
Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:
Արդյունքում ամբողջական և հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան