Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքահայությունն այս տարի մեծ շուքով նշում են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ևս անմասն չմնաց Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումից: Հունիսի 18-ին «Ընտանիք» կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով…
Հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա: Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները:
Ամառային հանգստի շրջանակում երեխաների…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Կարինե Տիգրանյանը, Նորայր Հակոբյանը և Գառնիկ Ավագյանը մանկավարժներ Արտաշես Գրիգորյանի և Հռիփսիմե Մինասյանի գլխավորությամբ հունիսի 7-ին մեկնեցին Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաք՝ մասնակցելու Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Super star-2019» երգի միջազգային և «Արվեստի միջազգային փառատոն»-ի «Batumi–Wave…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը: Այդ նպատակով Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ընդգծելով, որ…
Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հրավերով Հայաստանի Հանրապետությունից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանկում ընդգրկված Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի կերպարվեստի ուսուցիչ Արտակ Բարսեղյանը և 9-րդ դասարանի սովորող Դավիթ Կավկասյանը «Փրկել և պաշտպանել» միջազգային բնապահպանական ակցիայի շրջանակում ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում հաջողությամբ մասնակցել են «Մեկ մոլորակ-մեկ ապագա» խորագրով միջազգային երիտասարդական…
Առաջնորդվելով յուրաքանչյուր օրվան հագեցած բովանդակություն տալու սկզբունքով՝ մեր դպրոցի սաները հունիսի 14-ին մասնակցեցին Աբովյանի քաղաքապետարանում կազմակերպված դասընթացին,որի նպատակն էր խրախուսել դպրոցականներին ցուցաբերելու հետաքրքրություն հանրային մասնակցության հետ կապված հարցերի նկատմամբ: Դասընթացը կազմակերպել էր «Կայուն զարգացման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը:Մասնակից աշակերտները քննարկեցին, թե ինչ է իրենց համար նշանակում ժողովրդավարությունը,ինչ են պատկերացնում ազատ, արդար…
Educatorstechnology կայքը դասավանդողներին առաջարկում է մի խումբ կրթական կայքեր։
Ներկայացվող ցանկում ընդգրկված են որոշ հանրամատչելի կրթական վեբ գործիքներ և կայքեր, որոնք կօգնեն Ձեզ՝ Ձեր աշխատանքի ընթացքում: Այդ ռեսուրսները վերցված են հետևյալ ոլորտներից`գիտություն, մաթեմատիկա, լեզվական արվեստ, պատմություն, արվեստ, ֆիզիկա, երաժշտություն և հասարակագիտական առարկաներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը:
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…