ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն իր գոհունակությունն է հայտնել հուշագրի ստորագրման կապակցությամբ: «ՀՀ կրթության և գիտության նախարարության ձեռագրերից մեկն է՝ հասարակական կազմակերպություններին և մասնավոր հատվածին ակտիվ մասնակից դարձնել կրթության ոլորտի խնդիրների լուծմանը: Հուշագրի ստորագրումն ուրախալի փաստ է այն առումով, որ վերաբերում է մասնագետների պատրաստմանը հատկապես ՀՀ Սյունիքի մարզում: Ծրագրում ընդգրկված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը: Սրանով Սյունիքի մարզի համար լուծում ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ կադրերի պատրաստման և դասախոսների որակավորման բարձրացման, որը կնպաստի մարզում ուսուցման որակի բարձրացմանը: Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը, նոր ծրագրերի ներդրումը, ինչպես նաև գործող մասնագիտական չափորոշիչների արդիականացումը ՀՀ կառավարության գործունեության գերակայությունների շրջանակում է»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ հուշագրով կարևորվում է նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը:
«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԿԳ նախարարությանը՝ համագործակցության համար: «Մենք կարևորում ենք նախարարության աջակցությունը ծրագրի ողջ գործընթացին: Ծրագրի հիմնական նպատակն է` նպաստել գյուղատնտեսական ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործնական կրթությունը՝ հիմնականում անասնաբուժության և կաթի վերամշակման ոլորտներում: Նախարարության աջակցությունը կարևոր է նաև երկու մասնագիտությունների չափորոշիչների և կրթական ծրագրերի վերանայման գործընթացում»-նշել է բանախոսը՝ ընդգծելով, որ այս պահին կազմակերպությունն աշխատում է Սյունիքի մարզում, սակայն ծրագիրը վերաբերելու է ողջ կրթական համակարգին և տարածվելու բոլոր մարզերի ագրարային քոլեջներում:
Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը կարևորում են ծրագրի կողմից իրականացվող մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքները ՀՀ Սյունիքի մարզում: Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավորվում է ապահովել ՄԿՈՒ համակարգի կառույցների մասնակցությունը ծրագրի իրականացմանը` համակարգելով ծրագրով նախատեսված մասնագիտությունների ուսումնական ծրագրերի լրամշակման, ինչպես նաև նոր ուսումնական ծրագրերի մշակման և հաստատման գործընթացը, խրախուսել և ապահովել Սյունիքի մարզի ընտրված ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությունը ծրագրի իրականացվող գործողություններին, աջակցել ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպություններին և ՄԿՈՒ համակարգի բարեփոխումներին և զարգացմանը աջակցող շահագրգիռ կառույցների միջև երկխոսության/քննարկումների հարթակի ստեղծման և համակարգման աշխատանքներին և այլն:
Հուշագրով ՌԶԳ ՀԿ-ն պարտավորվում է ապահովել ծրագրով նախատեսված արդյունքները` համագործակցելով ԿԳ նախարարության, Սյունիքի մարզի ընտրված ՄԿՈՒ հաստատությունների, գործատուների, ՄԿՈՒ համակարգի բարեփոխումներին և զարգացմանը աջակցող այլ կառույցների հետ, աջակցել համապատասխան ՄԿՈՒ համակարգի կառույցներին` ծրագրով նախատեսված մասնագիտությունների համար ուսումնական ծրագրերի մշակման ընթացքում` իրականացնելով ծրագրով նախատեսված գործողությունները: ՌԶԳ ՀԿ-ն պարտավորվում է նաև աջակցել թիրախային ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև երկխոսության և կապերի հաստատմանը` ծրագրով նախատեսված մասնագիտությունների համար ուսումնական ծրագրերի վերանայման, մշակման և իրականացման ընթացքում, այդ գործընթացին ներգրավելով Շվեյցարիայի գործընկեր Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL) կազմակերպության փորձառու մասնագետներին, ինչպես նաև տրամադրել տեխնիկական աջակցություն թիրախային ՄԿՈՒ հաստատություններին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց