ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիրք նվիրելու օր

Փետրվարի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այդ օրը նաև գիրք նվիրելու օրն է: Արարատ գյուղի հ.3 միջնակարգ դպրոցի աշակերտները գրքեր նվիրեցին գրադարանին, ներկայացրին բանաստեղծի կյանքն ու գործունեությունը, բեմականացրին հեքիաթները և խոստացան, որ շատ գրքեր կկարդան և կառաջնորդվեն նրա խորհրդով. «Աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը` ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով»: