ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այսօր ուրախ օր է

Փետրվարի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

 Կապանի հ.5 հիմնական դպրոցի 4-րդ «ա» դասարանում  դասղեկի ժամը սկսվեց   շնորհավորանքներով, բարեմաղթանքներով, երգով ու ծափ-ծիծաղով:

 Ինչպիսի՜ զուգադիպություն, միանգամից երկու համադասարանցու` Արմանի և Հարութի ծննդյան օրն է: Լրանում է նրանց 10 - ամյակը:

 Դասվար Գրետա Հարությունյանը հոբելյարներին ներկայացրեց հատուկ ուշադրության` տոնական տրամադրություն ստեղծելով դասարանում: Բոլորն ուրախ են` Արմանն ու Հարութը՝ երախտապարտ:

                                   

Օպերատոր Ռիտա Ղազարյան