ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լաբորատոր փորձեր նյութերի հայտնաբերման վերաբերյալ

Փետրվարի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ լաբորատոր աշխատանք՝ քիմիա առարկայից:Այդ օրվա թեման էր «Լաբորատոր փորձեր նյութերի հայտնաբերման վերաբերյալ»: Նախապես ուսուցչուհին սեղանի վրա դրել էր համարակալված 5 փորձանյութեր: Համապատասխան ազդանյութեր օգտագործելով կատարում էր փորձեր ու որոշում ,թե որ փորձանոթում որ նյութն է: Կերակրի աղը հայտնաբերեց արծաթի նիտրատով,առաջացած լոռանման սպիտակ նստվածք,ալկալին ֆենոլֆտալեինով, որից լուծույթը ստացավ մորեգույն, կարբոնատային աղը հայտնաբերվեց աղաթթվով, դիտվեց գազի անջատում: Ամենահետաքրքիրը նիտրատ իոնի հայտնաբերումն էր, պղնձով և խիտ ծծմբական թթվով,արդյունքում անջատվեց սուր հոտով գազը՝աղվեսի պոչը (ազոտի օքսիդը): Երեխաները շատ էին ոգևորված: Նման դասերը շատ ավելի արդյունավետ են: Ուսուցչուհին հանձնարարեց դասի վերջում կատարված փորձերը համառոտ հաշվետվության ձևով ներկայացնել հաջորդ դասին: