ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց բանակի 25-ամյակը

Փետրվարի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը կազմակերպել էր երաժշտության ուսուցչուհի Իրինա Դեդուսենկոն: Միջոցառումը նվիրված էր հայոց բանակի 25-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի երգչախմբի երեխաները, II-IX դասարանի աշակերտները: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, մաղթանքներ, պարային և երաժշտական կատարումներ դհոլի նվագակցությամբ: Փոքրիկ հայրենասերներն իրենց խրոխտ երգով շնորհավորում էին մեր բանակի 25-ամյակը: Ամենուր թևածում էր հայրենասիրական ոգին, մեծ էր աշակերտների ոգևորությունը, նրանք քաջ գիտակցում էին, որ հայրենիքին նոր հերոսներ են պետք, այնպիսի հերոսներ, ովքեր արժանի կլինեն փոխարինելու մեր այսօրվա քաջերին: «Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց» Պարույր Սևակի այս խորիմաստ խոսքերով ավարտվեց հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումը: