ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ինչպես աշակերտներին կտրել նրանց կլանած սմարթֆոններից

Նոյեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

         Կապանի N5 հիմնական դպրոցում գործում է աշակերտական հերթապահություն, որը միտված է երեխաներին ներգրավելու կարգապահական և հասարակական աշխատանքներում և նրանց  առժամանակ կտրելու սմարթֆոններից: Ավելին` այսօր` նոյեմբերի 28-ին, ըստ գրաֆիկի հերթապահում է 8-րդ «ա» դասարանը, որտեղ սովորում է ԱԽ մնախագահ Մարթա Հարությունյանը: Նրա մտահղացմամբ,  դասարանական աշակերտական խորհուրդը նախաձեռնել է հետաքրքիր ակցիա, որը …

Մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» միջազգային համաժողովը

Նոյեմբերի 28, 2018
Պաշտոնական

Երևանում այսօր մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)`  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում»…

Արևմտյան արվեստի պատմության հիանալի համառոտ ժամանակագրություն`արվեստ դասավանդողների և ուսանողների համար

Նոյեմբերի 28, 2018
ՏՀՏ նորություններ Մշակութային լուրեր

Ուսուցիչներին և դասավանդողներին կրթական վեբ գործիքներ և բջջային հավելվածներ տրամադրող  Educational Technology and Mobile Learning կայքը տեղեկացնում է, որ արվեստ դասավանդողների և սովորողների համար ստեղծվել է Արևմտյան արվեստի պատմության համառոտ ժամանակագրությունը ուսուցանող հիանալի գործիք։

Պատմության ողջ ընթացքում առաջացած տարբեր գեղարվեստական ուղղությունների ու շարժումների տվյալներն ու բնութագրիչներն ուսումնասիրելը կարող է բարդ լինել ուսանողների համար։…

Բաց  դաս   Լճաշենի  դպրոցում

Նոյեմբերի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

           Լճաշեն  գյուղի  Ա.Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ  դպրոցի  1-ինԱ  դասարանում «Ա» տառի  ուսուցման  բաց  դաս  էր: Նորաթուխ  աշակերտները  կարողացան  ամրապնդել  պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի  մասին  ունեցած  գիտելիքները  և  այդ  եզրույթները  սահուն  ձևով  օգտագործել   խոսքում:  Հմուտ  դասվար  Վարսիկ  Կարապետյանը խմբերի  բաժանեց  աշակերտներին: Խմբերն  անվանեցին  արև, արագիլ, արծիվ: Կարողացան  ներկայացնել  դերային  խաղ: Խմբերին  …

Երկու բրոնզե մեդալ ինֆորմատիկայի 10-րդ միջազգային աշնանային օլիմպիադայից

Նոյեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

2018 թվականի նոյեմբերի 21-ից 25-ը Բուլղարիայի Շումեն քաղաքում անցկացվեց 10-րդ միջազգային աշնանային օլիմպիադան ինֆորմատիկա առարկայից, որին մասնակցեցին Հայաստանի պատանիների (2 աշակերտ) և մեծահասակների (3 աշակերտ) թիմերը: Օլիմպիադային մասնակցեցին 8 պետությունների 46 թիմերի 172 աշակերտներ։

Հայաստանի պատանեկան թիմի անդամներ Ալեքսանդր Աբելյանը  (ՔՎԱՆՏ վարժարան,10-րդ դասարան) և էմիլ Կոստանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան) հաջող…

Կբարելավվեն երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները

Նոյեմբերի 26, 2018
Պաշտոնական

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է՝ բարելավել 17-ից 20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Նախագծի մեկնարկն ազդարարվել է Արարատի տարածաշրջանային քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ: «21-րդ դարի աշխատաշուկայում առանց լրացուցիչ հմտությունների, մասնավորապես, լավ կամ գերազանց օտար լեզուների…

ԿԳՆ պատվոգիր` Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուին

Նոյեմբերի 26, 2018
Պաշտոնական

Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածման գործում ունեցած ավանդի համար Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուն պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Հանձնելով պարգևը՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել  մեր երկրում Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության ընդլայնման  կապակցությամբ, որի արդյունքում մեծացել է նաև չինարենի և…

Թատրոնը դաստիարակության պատվաստանյութ

Նոյեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Դաստիարակության տեխնոլոգիաների համակարգում իր ուրույն տեղն ունի թատրոնը՝ նամանավանդ դպրոցականի համար, որովհետև այն պահանջում է լռություն, ուշադրություն, ճիշտ արձագանք և այլն: Իսկ, եթե հաշվի առնենք, որ դաստիարակության բովանդակությունը պատմականորեն ձևավորված է ժամանակի խնդիրներով ու  հասարակարգի շահերով, Կապանի Ալ. Շիրվազանդեի անվան դրամատիկական թատրոնի Ս. Խալաթյանի «Սերը պահարան չի հարցնում» բեմադրությունը կարող…

Համագործակցություն` դաստիարակության խնդիրներով

Նոյեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 23-ին «Երեխաների նկատմամբ բռնությամբ կանխարգելմանն ուղղված գործողությունների պլանի» շրջանակում, Կապանի N5 հիմնական դպրոցի   համադպրոցական ծնողական ժողովը վարեցին  ՀՀ Ոստիկանության կապանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Զառա Վարդանյանը և նույն բաժնի  ավագ օպեր լիազոր, ոստիկանության մայոր Գագիկ Առաքելյանը:

Արհեստավարժները լսարանին իրազեկեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման,…

ՏՀՏ ուսուցման փորձնական ծրագիրն ընդլայնվում է

Նոյեմբերի 23, 2018
ՏՀՏ նորություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության…