ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ

Մեդիագրագիտության շաբաթ

Նոյեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Մեդիագրագիտության շաբաթ ՀՀ Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 1-8-ը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ Նոյեմբերի 8-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում…

3,5 անգամ ավելի շատ գումար՝ ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով

Նոյեմբերի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում: 

…

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

Նոյեմբերի 8, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով (2019 թվականի սեպտեմբերի  3-ի  N 605 Ա/2 հրամանը և հավելվածը կցվում են) 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական…

184 մլն դրամ` դպրոցների շենքային պայմանների բարելավմանը

Նոյեմբերի 8, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2019 թվականի պետական բյուջեում:  Այս տարվա  ԿԳՄՍ նախարարության հատկացումների  տնտեսման և վերաբաշխման արդյունքում 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել…

Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը Հայաստանում

Նոյեմբերի 7, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Անդրեա Վիկտորինը, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել…

Սկիզբ, որ վախճան չունի

Նոյեմբերի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

«Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի VIբ դասարանի աշակերտները մայրենիի ուսուցիչ Մ. Վարդումյանի և դասղեկ Լ. Սողոմոնյանի հետ կազմակերպել էին այց՝ Կոմիտասի թանգարան ինստիտուտ և քաղաքային պանթեոն։ Մինչ էքսկուրսիան՝…

Կմեկնարկի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը

Նոյեմբերի 7, 2019
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանման նպատակով Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն այսօրվանից սկսում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը։  

ՀՀ մարզերի և…

«Ա» հնչյուն-տառը

Նոյեմբերի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․ 3 հիմնական դպրոցի առաջին Ա դասարանի (դասվար՝ Հռիփսիմե Ադամյան) համար հոկտեմբերի 8-ը տոնական էր։ Նրանք ոտք դրեցին տառերի զարմանահրաշ աշխարհ և սովորեցին «Ա» հնչյուն-տառը։ Նրանց առջև բացվեց մեսրոպյան այբուբենի դուռը։ Հեքիաթ դիտեցին, խաղեր խաղացին, պատմություն լսեցին և տեսան շատ սպասված «Ա» տառը։

Օրը սկսվեց վառ ժպիտով …

Նոյեմբերի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Երեխաներն ապրում ու զարգանում են այն միջավայրում, որը ստեղծում են մեծահասակները:

Ուսումնական ճամփորդությունը տարրական դպրոցում ձևավորում է երեխայի տրամադրությունը կրթության նկատմաբ:

Նոյեմբերի 6-ին` Կապանի N 5 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանում քաղցրահամ, ոսկեգանգուր, կարմրաթուշ տրամադրություն էր տիրում:

Մայրենիի թեման «Ոսկեծամիկ աշունն» էր, իսկ դասվար Արևիկ Հայրապետյանը ոսկերչական ձեռագրով ու մանկավարժական…

Որոշ լավ աղբյուրներ նոր լեզու սովորելու համար

Նոյեմբերի 7, 2019
ՏՀՏ նորություններ

Տեխնոլոգիաները հեշտացրել են նոր լեզու սովորելու գործընթացը բոլորի համար: Կան կայքեր և բջջային հավելվածներ, որոնք առաջարկում են անվճար ուսուցողական բովանդակություն, ինչը կօգնի հեշտությամբ յուրացնել նոր լեզու: Ստորև առաջարկվում են լավագույն կայքերից մի քանիսը, որոնք ուսուցիչները կարող են օգտագործել՝ իրենց աշակերտների նոր լեզվի տիրապետման գործին օժանդակելու համար:

1- Duolingo և…