Կրթության և գիտության նախարարությունը ռազմավարական մի քանի փաստաթղթերում, մասնավորապես կրթության և գիտության ոլորտում գերակա միջոցառումների, ինչպես նաև կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ծրագրերով, առաջնահերթ է դիտարկում բարեփոխել դպրոցների կառավարման համակարգը՝ մասնավորապես վերանայել խորհուրդների ձևավորման, տնօրենների հավաստագրման և ընտրության կարգը: Դպրոցների կառավարման խորհուրդների և տնօրենների աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցերը քննարկվել են …
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ. Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA), որը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն հնարավորություն է տալիս համեմատել և համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության…
Մարտի 12-ից ապրիլի 11-ը Ֆրանկոֆոնիայի շրջանակում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեցին «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ:
Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաներ, ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի դասախոսներ, ֆրանսախոս ակումբների և կազմակերպությունների անդամներ:
«Կեցցե˜ Ֆրանսիան», «Անունը», «Բարի գալուստ» ֆրանսիական գեղարվեստական ֆիլմերի և «Ֆրանսիայի մշակույթը» խորագրով…
Տավուշի մարզի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ներգրավվել են ՄԱԿ-ի կողմից 2015 թ-ին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների (ԿԶՆ )վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներին: Ակումբները կարևորելով դրանց լուսաբանումը և երեխաների շրջանում այդ նպատակների շուրջ քննարկումները, ձեռնարկեցին յուրահատուկ նախաձեռնություններ, որոնց շրջանակում Խաշթառակ, Բերդ, Սարիգյուղ, Ազատամուտ և Այգեհովիտ համայնքների դպրոցներում կազմակերպվեցին թեմատիկ շնորհանդեսների ցուցադրություններ և…
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Կ. Մելիքսեթյանը կազմակերպել էր ֆրանսիական կինոյի քննարկում:
Աշակերտները նախապես դիտել էին ֆիլմեր՝ նկարահանված Ալեքսանդր Դյումայի «Դ՝Արտանյանը և 3 հրացանակիրները», Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպերի մոտիվներով: Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում: Երեխաները մարմնավորել էին նաև 3 հրացանակիրներին և…
Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանում ռազմահայրենասիրական դաս էր «Թո'ղ այլես պատերազմ չլինի» խորագրով: Դասը վարում էր դասղեկ Գ.Ղազարյանը և դպրոցի զինղեկ՝ քառօրյա պատերազմի մասնակից Ա. Խանաղյանը։ Պատերազմը պատերազմ է՝ հայտարարված, թե չհայտարարված, պատերազմ է բոլոր սարսափներով ու հետևանքներով։ Զինղեկ Խանաղյանը պատմում էր, որ յուրաքանչյուր զինվոր պատերազմից առաջ…
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտեր-100 ծրագրի միջոցառումների շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանի սաները այցելեցին Կապանի փարքի սրահ, Արամ Մանուկյանի և Հունան Ավետիսյանի հուշարձանին: Շատ կարևոր է, որ մեր սաները ճանաչեն և ծանոթանան Արամ Մանուկյանի հերոսական գործունեությանը` որպես Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար ու այն…
Մարտի 8-ը Հայաստանում ընդունված մասսայական տոներից մեկն է: Իսկ Հայաստանում մարտ ամսվա 8-րդ օրը տոն դարձնելով չեն սահմանափակվում: Դե, ամեն ազգ, ամեն ժողովուրդ, ամեն հասարակություն ինքն է ընտրում որևէ բան տոնելու իր ձեւը:
Իսկ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 7-րդ «ա» դասարանի աշակերտները հենց իրենք էին ընտրել տոնը…
Ապրիլի հինգն է. գարուն ու արև...
Դրսում անդորր է ու խորհրդավոր լռություն: Նույն խորհրդավորությունն է տիրում Վանաձորի թիվ 23 դպրոցի VIIբ դասարանում: Հույզն ու սպասումը, հպարտությունն ու պատասխանտվությունը պարուրել են սովորողների հոգիները:
Հայրենիքը, բանակը, պայքարն ու նվիրումը ներկայացնող բոլոր միջոցառումներն էլ յուրահատուկ ակնածանքով են անցկացվել այս դասարանում: Այս անգամ որոշվել…
Ապրիլի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կրկնակի տոնական տրամադրություն էր:
Դպրոցի IIIա դասարանի աշակերտները` դասվար Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ, ավետում էին գարնան, բնության ու գեղեցկության զարթոնքը` դպրոցը լցնելով գարնանային արևի ջերմությամբ, հայոց աշխարհում ծվարող ու հայոց հողի խաղաղությունը ավետող թռչուններով:
Աշակերտների թռչնակերպ հագուստները ու բեմական շքեղ զարդարանքը…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
«Ծուռ» տառերն ու «փախչող» թվերը. երբ երեխայի ուղեղը խոսում է այլ լեզվով Որպես տարրական դասարանների դասվար՝ ես ամեն օր տեսնում եմ տասնյակ վառ անհատականությունների: Բայց երբեմն պատահում է այսպես. երեխան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց