ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոնի սաների հաջողություները Կյոկուշինկայ կարատեի ոլորտում

Ապրիլի 14, 2017
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 9-ին Գյումրու քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի հիմնադիր Մ. Օյամային նվիրված միջազգային կարգի բաց առաջնություն՝ «Օյամայի գավաթ»:

Առաջնությանը մասնակցեցին 110 մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի  մարտական արվեստ խմբակի սաները:  Մրցաշարին մասնակից 7 սաներ գրավեցին մրցանակային տեղեր. 2 սան դարձան արծաթե մեդալակիր՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, իսկ 5 սան՝ բրոնզե մեդալակիր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Մասնակիցները պարգևատրվեցին նաև պատվոգրերով:

Որպես գլխավոր մրցավար ընտրված էր «Ընտանիք» կենտրոնի մարտական արվեստի խմբակի խմբավար, Կյոկուշինկայ կարատե դո-ի սև գոտի առաջին դան Սարգիս Վարդանյանը, որը մրցաշարի ավարտին պարգևատրվեց պատվոգրով` որպես լավագույն մրցավար:

 

Ս. Վարդանյան