ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայ Օգնության Ֆոնդի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը ստորագրել են հուշագիր՝ ներառական կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Հուշագրով մասնավորապես նախատեսվում է ՀՕՖ-ի աջակցությամբ վերանորոգել և վերազինել «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրը»:
ԿԳ նախարարը կարևորել է համագործակցության այս մոդելը, երբ հասարակական և բարեգործական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել կոնկրետ ուսումնական հաստատության, կարող է լինել օրինակելի. «Հատկապես ներառական կրթության ասպարեզում մենք կարևորում ենք հասարակության լայն շերտերի, կայացած և գործունեության փորձ ունեցող կազմակերպությունների աջակցությունը: Որքան շատ լինեն այսպիսի օրինակներն, այնքան ավելի դյուրին կլինի համընդհանուր ներառականության անցումը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հասարակության մեջ ինտեգրումը»,- նշել է ԿԳ նախարարը:
Նշենք, որ ՀՕՖ-ը պատասխանատվություն է ստանձնում 2018-2023 թվականների ընթացքում վերանորոգել «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ուսումնական մասնաշենքում գործող մասնագիտական դասասենյակները: Նախատեսվում է ավելացնել նոր մասնագիտական դասասենյակներ, որոնք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ ըստ նախասիրությունների, զբաղվածություն ունենալու լայն հնարավորություն կընձեռեն, ինչպես նաև վերազինել կրթահամալիրի արհեստագործական հոսքերով սովորող, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների դասասենյակներն ու պրակտիկ պարապմունքների համար նախատեսված արհեստանոցները: Հուշագրով նախատեսվում է նաև հիմնովին վերակառուցել և ժամանակակից սարքավորումներով վերազինել կրթահամալիրի արտադրական մասնաշենքը, ստեղծել նոր ժամանակակից մասնագիտական արհեստանոցներ, ստեղծել ֆիզիոթերապևտիկ վերականգնողական կենտրոն, որը հնարավորություն կտա հենց տեղում զբաղվել հենաշարժական և մոտորիկայի խնդիրներ ունեցող երեխաների առողջական վիճակի բարելավման հարցերով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Դպրոցական գնահատման համակարգը երկար տարիներ ընկալվել է որպես կրթության հիմնական չափանիշ: «9 է ստացել՝ լավ է սովորել», «6 է ստացել՝ չի հասկացել»â€¤ նման պարզ ձևակերպումները կարծես հեշտացնում են կրթական գործընթացը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց