ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Մեր մեծերը» ծրագրի իրականացումը Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում

Մարտի 1, 2017
Դպրոցական անցուդարձ

Հովհաննես Այվազովսկի - 200
2017թ. փետրվարի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստացված գրությունը մանկավարժական կոլեկտիվի կողմից ընդունվեց ի գիտություն, երբ այն կոլեկտիվին ներկայացրեց տնօրեն Հ. Դավթյանը:
Տնօրենի և փոխտնօրենների կողմից համակարգվեցին աշխատանքները, կազմվեց կատարման ժամանակացույցը:
Տնօրինության հանձնարարականը բաղկացած էր 3 էջից՝
1. Դպրոցի VIII…

«Վասն հավատո, վասն հայրենյաց...»

Փետրվարի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Գյումրու հ.4 արհեստագործական պետական ուսումնարանում կազմակերպվող Սրբոց Վարդանանց տոնին նվիրված միջոցառումների  շրջանակներում փետրվարի 23-ին կրթօջախի թվով 30 ուսանողներ Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացրին միջոցառում՝ նվիրված Վարդանանց սուրբ նահատակների հիշատակին:  Միջոցառման նպատակն էր արժևորել Վարդանանց սուրբ քաջերի պատգամը, խթանել ռազմահայրենասիրական դաստիարակությանը, արժևորել ազգի պատմության դասերը, գնահատել հավատքի կարևորությունը ազգապահպանման գործում:

Ուսանողները հիշատակեցին…

Ընթերցանության մրցույթ Վանաձորի հ.4 հիմնական դպրոցում

Փետրվարի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թ. փետրվարի 20-23-ը բովանդակալից և անմոռանալի դարձավ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցի տարրական օղակի 3-րդ և 4-րդ դասարանների 27 աշակերտների համար:

Մասնախմբի նախագահ Վ. Խումարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց և անցկացվեց ընթերցանության մրցույթ, որի ընթացքում գնահատվեցին աշակերտների կարդալու տեխնիկան, առոգանությունը և գիտակցված ընթերցանության կարողությունները և…

Հայոց բանակի 25-ամյակը

Փետրվարի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը կազմակերպել էր երաժշտության ուսուցչուհի Իրինա Դեդուսենկոն: Միջոցառումը նվիրված էր հայոց բանակի 25-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի երգչախմբի երեխաները, II-IX դասարանի աշակերտները: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, մաղթանքներ, պարային և երաժշտական կատարումներ դհոլի նվագակցությամբ: Փոքրիկ հայրենասերներն իրենց խրոխտ երգով…

Դպրոցի բասկետբոլի թիմը՝ համայնքային հաղթող

Փետրվարի 28, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թ. փետրվարի 22 - 25-ը կայացավ դպրոցական բասկետբոլի առաջնությունը:
Կայացավ երեք խաղ, որի արդյունքներն են.

I խաղ -148 դպր. - 83 դպր., հաշիվը- 46 - 32

II խաղ -148 դպր. - 132 դպր., հաշիվը - 48 - 8

III խաղ - 148 դպր. - 63 դպր., հաշիվը - 48 -…

ԿԳՆ աշխատակազմի թիմը գրավել է առաջին տեղը

Փետրվարի 28, 2017
Պաշտոնական

2017 թվականի փետրվարի 23-24-ը տեղի են ունեցել ՀՀ պետական մարմինների աշխատակիցների հրաձգության մրցաշարը, որին մասնակցել են 33 պետական մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների շուրջ 200 աշխատակիցներ: Առաջին պատվավոր տեղը գրավել է ՀՀ ԿԳՆ թիմը՝ վաստակելով 163…

Գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման նոր հնարավորություններ Սյունիքի մարզում

Փետրվարի 28, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին: Հուշագիրը ստորագրել են ՀՀ  կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և  «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը:…

Նոր կրթական քննարկումներ և մասնագիտական խարհրդատվություններ՝ «Հայկական կրթական միջավայրում»

Փետրվարի 28, 2017
ՏՀՏ նորություններ

«Հայկական կրթական միջավայրի» ֆորումում (http://forum.armedu.am) 2017թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ուսուցիչները ստեղծել են 28 նոր թեմաներ (391 գրառում, 18711 դիտում)՝ ուսումնական առարկաների դասավանդման, կրթական տարբեր հարցերի քննարկման և մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով, մասնավորապես՝

  • Մեթոդական հարցեր – 8 թեմա (157 գրառում, 11414 դիտում),
  • Տարրական դպրոց – 6 թեմա (14 գրառում, 618…

Լաբորատոր փորձեր նյութերի հայտնաբերման վերաբերյալ

Փետրվարի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ լաբորատոր աշխատանք՝ քիմիա առարկայից:Այդ օրվա թեման էր «Լաբորատոր փորձեր նյութերի հայտնաբերման վերաբերյալ»: Նախապես ուսուցչուհին սեղանի վրա դրել էր համարակալված 5 փորձանյութեր: Համապատասխան ազդանյութեր օգտագործելով կատարում էր փորձեր ու որոշում ,թե որ փորձանոթում որ նյութն է: Կերակրի աղը հայտնաբերեց արծաթի նիտրատով,առաջացած լոռանման…

Այսօր ուրախ օր է

Փետրվարի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

 Կապանի հ.5 հիմնական դպրոցի 4-րդ «ա» դասարանում  դասղեկի ժամը սկսվեց   շնորհավորանքներով, բարեմաղթանքներով, երգով ու ծափ-ծիծաղով:

 Ինչպիսի՜ զուգադիպություն, միանգամից երկու համադասարանցու` Արմանի և Հարութի ծննդյան օրն է: Լրանում է նրանց 10 - ամյակը:

 Դասվար Գրետա Հարությունյանը հոբելյարներին ներկայացրեց հատուկ ուշադրության` տոնական տրամադրություն ստեղծելով դասարանում: Բոլորն ուրախ են` Արմանն ու Հարութը՝ երախտապարտ:

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…