ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Օգոստոսի 12, 2020
Պաշտոնական

Սիրելի՛ երիտասարդներ,
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ը 1999 թ.-ից ի վեր նշում է որպես Երիտասարդության միջազգային օր՝ մեկ անգամ ևս շեշտելու և կարևորելու ձեր առանձնահատուկ դերն ու ներուժը պետությունների զարգացման, կայացման և առաջընթացի, հայրենիքի բարօրության գործում։ Միջազգային օրվա այս տարվա կարգախոսը` «Երիտասարդների ներգրավվածությունը գլոբալ գործընթացներում», ենթադրում է ձեր ակտիվ ներգրավվածությունը տեղական,…

Կներդրվեն ՄԿՈՒ նոր մասնագիտություններ

Օգոստոսի 12, 2020
Պաշտոնական

Աշխատաշուկայի պահանջներից ելնելով՝ 2021-2022 ուումնական տարվանից մասնագիտական կրթության ոլորտում կիրականացվի նոր մասնագիտությունների ներդրման և փորձարկման գործընթաց:

Ըստ այդմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հետևյալ մասնագիտությունների որակավորման պետական կրթական չափորոշիչները՝

  • «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»
  • «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության…

Փաստագրված վիշապաքարերից ևս մեկի դիրքն ուղղվել է

Օգոստոսի 11, 2020
Մշակութային լուրեր

Երևանի օղակաձև զբոսայգում այսօր ներկայացվել է ուղղահայաց տեղադրված վիշապաքարը և ամփոփվել մյուս վիշապաքարերի դիրքերն ուղղելու աշխատանքների արդյունքները։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և ԳԱԱ ՀԱԻ տնօրենի տեղակալ Արսեն Բոբոխյանը:
«Նախարարության և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատանքի արդյունքում 5 վիշապաքարեր բերվել են իրենց իսկական դիրքին,…

Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում կվերսկսվեն դասերը

Օգոստոսի 10, 2020
Պաշտոնական

Հանրակրթական ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 15-ից կվերսկսվեն դասերը:

Պարետատան այսօրվա նիստի ժամանակ որոշվել է ուսումնական գործընթացը ոչ հեռավար և, սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ, կազմակերպել նաև նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում:

Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

…

Փաստագրված վիշապաքարերից 5-ի դիրքն արդեն ուղղվել է

Օգոստոսի 10, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ՀՀ տարածքում վերջին տարիներին փաստագրել է մոտ 100 վիշապաքար: Դրանցից 18-ը տեղափոխվել են իրենց նախնական տեղից, որոնցից հինգը պատկերագրված հատվածով գլխիվայր /փորնիվայր դրվել է ցեմենտի մեջ:

Հիշյալ օբյեկտներից մեկը գտնվում է Երևանում, չորսը՝ Արագածոտնի մարզում․
Դաշտադեմ գյուղի գերեզմանոցում (օգտագործված է որպես գերեզմանաքար,…

Իրազեկում. «Ես և իմ հայրենիքը»

Օգոստոսի 10, 2020
Պաշտոնական

«Ես և իմ հայրենիքը» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացները նպաստում են իր ինքնությունն ու քաղաքակրթությունների արժեհամակարգերը ճանաչող անհատի ձևավորմանը, որն էլ միտված կլինի սեփական գործունեությամբ նպաստել հայ և համաշխարհային հասարակության զարգացմանն ու վերափոխմանը՝ այն սկսելով սեփական անձից և սոցիալական ու բնական միջավայրից: Դասընթացի շրջանակում ուսումնասիրվելու են աշխարհն ու…

Իրազեկում. «Շախմատ»

Օգոստոսի 9, 2020
Պաշտոնական

«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ Առարկայի չափորոշիչը կազմվել է գիտական ժամանակակից հետազոտությունների հիման վրա. սահմանվել են չափելի վերջնարդյունքներ: Երկրորդ դասարանում ծրագիրը բեռնաթափվել է. մարտավարական հնարքները և մատ թագուհիով և մատ նավակով թեմաները տեղափոխվել են երրորդ դասարան։ Երկրորդ դասարանի ծրագրում հիմնականում թողնվել են խաղային, մինի խաղային և…

Հեռավար դասերը և խորհրդատվությունները շարունակվում են

Օգոստոսի 8, 2020
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շարունակում է հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար կազմակերպել խորհրդատվություններ և դասեր։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար տեղադրվում են ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների…

Իրազեկում․ «Օտար լեզուներ»

Օգոստոսի 8, 2020
Պաշտոնական

Հանրակրթության պետական չափորոշչում «Օտար լեզուներ» բնագավառը ներկայանում է անգլերենով, գերմաներենով, ռուսերենով և ֆրանսերենով։ Հանրակրթության պետական չափորոշչով թվարկված լեզուներից առնվազն երկուսի ուսուցումը պարտադիր է։ Բացի այդ, ըստ ԿԳՄՍՆ նախարարի N-405-Ն հրամանի՝ ևս մեկ օտար լեզվի ընտրության հնարավորությամբ, աշակերտները կարող են սովորել ևս մեկ օտար լեզու։ Այս կերպ ապահովվում է հանրակրթության շրջանավարտների…

Դպրոցներն անցնում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

Օգոստոսի 7, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍՆ-ն e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և դրանց լրացման կարգը սահմանող հրամանի նախագիծը: Առաջարկվում է գործածվող 14 փաստաթղթերի մեծ մասն այսուհետ վարել էլեկտրոնային եղանակով: Նոր կարգի նպատակն է դյուրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի լրացումը, գործածումը և փաստաթղթաշրջանառությունը, ինչը նաև…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…