ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քննարկվել են հայկական ժառանգության պահպանման և գիտակրթական գործի զարգացման հարցեր

Մարտի 19, 2019
Պաշտոնական

Երուսաղեմ կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հայկական պատվիրակության մյուս անդամների հետ մասնակցել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում` Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգևոր հայրերի հետ` լուսարարապետ Տեր արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանի գլխավորությամբ։
Հանդիպման օրակարգում Երուսաղեմի Հայոց պատրիարքության և ՀՀ…

ԿԳՆ պարգևներ՝ ԿՏԱԿ-ի աշխատակիցներին

Մարտի 19, 2019
Պաշտոնական

Երկարատև, արդյունավետ աշխատանքի համար և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 14․03․2019թ․ հ․154-Ա և հ․ 153-Ա հրամաններով.

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության պատվոգրերով պարգևատրվել են․

Սյուզի Մաշուրյանը - Կրթության տեղեկատվավերլուծական (ԿՏՎ) բաժնի պետ
Լիլիթ Գևորգյանը - Իրավաբան
Վահե Երիցյանը -  Տեղեկատվական…

Հին սլավոնական տոնի հետքերով. Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոց

Մարտի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Երբեմն ավանդական տոների արձագանքներ համարվող տարաբնույթ միջոցառումները ավելի ուսանելի ու դաստիարակիչ են դառնում երեխաների, ինչու չէ, նաև մեծերի համար:Նմանատիպ միջոցառում էր մարտի առաջին հնգօրյակում մեր դպրոցի 10-րդ դասարանի սաների մասնակցությամբ և ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Սանթուրյանի կազմակերպմամբ կայացած միջոցառումը՝ նվիրված սլավոնական կրոնական և ժողովրդական ամենահին տոներից մեկին՝ Մասլենիցային:

Միջոցառման սկզբում…

Մայրաբույր գարունը Աբովյանի Ա.Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Մարտի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 14-ին 10-րդԳ դասարանի սաները՝ դասղեկ Լ. Ղազարյանի կազմակերպմամբ,ներկայացան ինքնատիպ և հետաքրքիր անակնկալով,որն ընդգծում էր ոչ միայն գարնան գալուստը, այլև նրա մայրաբույր շունչը: Միջոցառումը նվիրված էր մոր, կնոջ,աղջիկների փառաբանմանը:Ուղեկցվում էր հուզիչ և անկեղծ խոսքով, երգերով,որոնք թեմայի բերումով, որքան էլ արտահայտիչ չհնչեն, միևնունն է, տպավորիչ են և ինքնաբուխ:Հանդիսատեսի շարքերում կային ուսուցիչներ,…

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Մարտի 19, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու…

Այցելությունները շարունակվում են

Մարտի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

    2019թ. մարտի 15-ին X-1, X-4 և X-5 դասարանների աշակերտները դասղեկներ Գ.Աբրահամյանի և Լ.Եղոյանի ուղեկցությամբ կատարեցին հերթական այցելություն Երևանի կենտրոնական բանկ:

    Այցելությունը շատ հետաքրքիր էր և ճանաչողական, որը յուրաքանչյուր տարի օգնում է աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում:


Դասղեկներ` Գ.Աբրահամյան և Լ.Եղոյան

Խաղաղության ճանապարհով

Մարտի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

        Մարտի 15-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի «Խաղաղության» խմբակի անդամները ՎՎ Հայաստան Կապանի գրասենյակում հանդիպում ունեցան ՎՎ Շվեյցարիայի գրասենյակի ղեկավար Շոյեմզե Օլաֆի հետ:

     Հանդիպումն ընթացավ ջերմ մթնոլորտում, երեխաներն անկաշկանդ երկխոսություն ունեցան թե՛ Շվեյցարիայի  գրասենյակի  ղեկավարի,  թե՛ Կապանի ՎՎ գրասենյակի ղեկավար Լենա Կարապետյանի հետ:

     Խմբավար Արևիկ Հայրապետյանը վստահեցրեց…

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքի սաներն այցելեցին Մեսրոպեան վարժարան

Մարտի 19, 2019
Սփյուռքի լրատու

Չորեքշաբթի, 13 Մարտ 2019-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքի Ա. եւ Բ. ընծայարանի սաները, գլխաւորութեամբ՝ Հոգշ. Տ. Զաւէն Աբղ. Նաճարեանի, ժամանեցին Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարան: Քառասնօրեայ պահեցողութեան ընթացքին, դպրեվանքի առաքելութեան եւ աւանդութեան մաս կը կազմէ լիբանանահայ զանազան վարժարաններու եւ հաստատութիւններու այցելութիւնները, անոնց խօսելու պահեցողութեան խորհուրդին եւ դպրեվանքի առաքելութեան մասին: 

Երիտասարդներն կարևորում են համագործակցությունը ՏԻՄ-երի հետ

Մարտի 19, 2019
Լուրեր կազմակերպություններից

Ներկա ժամանակաշրջանում քաղաքացիական զարգացումը համարվում կարևոր պայման անձի ինքնահաստատման ու կայացման գործում:  «Երիտասարդ ՏԻՄ գործընկեր»  4–ամսյա ծրագիրը,որը միտված էր դրան,   իրականացվեց  Տավուշի մարզի  Իջևան քաղաքում: Ծրագրում ընդգրկված  18-20 տարեկան 17  երիտասարդներ, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ են, հնարավորություն ստացան զարգացնելու և հզորացնելու իրենց կարողություններն ու գիտելիքները քաղաքացիական-հասարակական ոլորտում, նոր մակարդակի…

Անցում համընդհանուր ներառական կրթության. հատուկ դպրոցները կդառնան աջակցման կենտրոններ

Մարտի 18, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որը վարել է խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության  նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Քննարկման…