ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հավաստագրեր` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» դասընթացի մասնակիցներին

Մարտի 22, 2019
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում» (elearning.armedu.am)  համակարգում ավարտվեց տարբեր առարկաների 122 ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը (11․02․2019-07․03․2019թթ․), որի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին,  նորացված Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծեցին էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն…

Իտալական դիզայնի համաշխարհային օրերին նվիրված ցուցահանդես և վարպետաց դաս ՃՇՀԱՀ-ում

Մարտի 22, 2019
Պաշտոնական

Իտալական դիզայնի համաշխարհային օրվա շրջանակում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) այսօր բացվել է իտալացի երիտասարդ ճարտարապետների նախագծերի ցուցահանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, ՃՇՀԱՀ  ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը,…

ԿԳՆ Հրաձգության մարզադպրոցի սաները՝ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության մեդալակիրներ

Մարտի 22, 2019
Պաշտոնական

Խորվաթիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մինչև 21 տարեկանների պայքարում ՀՀ ԿԳՆ Հրաձգության մարզադպրոցի 20-ամյա սան Հովհաննես Մարգարյանը վազող թիրախ մրցաձևի խառը վազք վարժությունում գրանցել է 378 միավոր՝ գրավելով երկրորդ տեղը: Հովհաննես Մարգարյանի մարզիչն է՝ Էդուարդ Ղարիբյանը:
Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ և 198.4 միավորով գրավել…

Օլիմպիադաների անցկացումը կարևոր իրադարձություն է կրթական օրացույցում. ԿԳ նախարար

Մարտի 22, 2019
Պաշտոնական

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլի բացման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 5-12-րդ դասարանի 295 աշակերտ: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է. «Ձեզանից յուրաքանչյուրը մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցած 100 աշակերտից առաջինն…

ԿԳ նախարարի տեղակալն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ

Մարտի 22, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է  Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE)  բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր  այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան: Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան…

Հ. Թումանյան - 150

Մարտի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Միջոցառման կազմակերպիչներ` տնօրինություն, Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորում, ուսուցչուհի Կ.Խաչատրյան։

Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել, 
Նա չի տեսել դեռ խնդում, 
Աշխարհ չի տեսել։ 
Վ.Տերյան

Ժամանակների հոլովույթում հնչող այս խոսքերը այսօր էլ կենդանություն ստացան Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում. աշակերտները, փոքրիկ դերասաններ դարձած, մարմնավորեցին Հ.Թումանյանին,…

Ինքնակառավարման լադը ֆրանկոֆոն

Մարտի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

   Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է և Կապանի N 5 հիմնական դպրոցում օրը սկսվեց Ֆրանկոֆոն նոտայով:

    Աշակերտական խորհուրդը դեռ մեկ ամիս առաջ էր ծրագրեր կոլեգիալ կառավարման իրենց իրավունքը ներդնել Ֆրանկոֆոն մշակույթի խրախուսմանը, քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը, համերաշխության տարածմանը:

    Հաջորդիվ կատարվեցին համապատասխան գործողությունները`

  • Օրվա ընտրություն-տնօրենության հետ համաձայնեցում
  • Ծրագրի կազմում

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին

Մարտի 20, 2019
Սփյուռքի լրատու

   1869 թվականին «մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն». Հովհաննես Թումանյան, Կոմիտաս, Լևոն Շանթ, Երվանդ Օտյան... Անուններ, որոնք հայ մտքի ու հոգու պատմությունը կերտեցին, անուններ, որոնցից յուրաքանչյուրն իր ասպարեզում անգերազանցելի է:

   Մեր հանճարեղ լոռեցին...Թումանյանն իր առանձնահատուկ տեղն ունի յուրաքանչյուրիս ողջ գիտակցական կյանքում: Մենք մեր թոթովախոս լեզվով առաջինը նրա' բանաստեղծություններն…

ԵՄ – «Թումո» համատեղ նախաձեռնություն. կառուցվելու է ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր

Մարտի 20, 2019
Պաշտոնական

«Թումո» /Tumo Center for Creative Technologies/ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տրվել է «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» կրթագիտական նախագծի մեկնարկը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին , Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության…

Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել կրթական բարեփոխումներին

Մարտի 19, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ վերջին ամիսներին մի շարք ուղղություններով բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որի արդյունքներն արդեն առկա են: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել,…