ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլի բացման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 5-12-րդ դասարանի 295 աշակերտ: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է. «Ձեզանից յուրաքանչյուրը մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցած 100 աշակերտից առաջինն է: Մաղթում եմ, որ ձեր մյուս 99 ընկերները հաջորդ տարի ավելի լավ ցուցանիշներ արձանագրեն և նույնպես մասնակցեն հանրապետական փուլին: Անցած տարի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում մենք շատ լավ արդյունքներ ենք արձանագրել. այս տարի այդ արդյունքն առնվազն պետք է կրկնենք, եթե ոչ՝ բարելավենք: Ձեր ընկերները խոսում էին այն մասին, որ երազանքը կարևոր է: Կարծում եմ, որ ձեր մի մասի երազանքն արդեն կատարվել է, քանի որ օլիմպիադայի հանրապետական փուլին եք մասնակցում, բայց յուրաքանչյուր իրականացած երազանքից հետո պետք է այլ մեծ նպատակներ դնել, ավելի շատ երազել, քանի որ առանց այդ մեծ երազի՝ գիտելիքն ուղղակի ինքնանպատակ է: Իսկ երբ կա այդ մեծ երազը և գիտելիքը, այն իրացնելու հնարավորությունն ավելի մեծ է դառնում»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շատ է կարևորում օլիմպիադաների անցկացումը և այն իրադարձություն է համարում կրթական օրացույցում: Նախարարը հույս է հայտնել, որ մրցույթը կկազմակերպվի պատշաճ մակարդակով, և լավագույնները տեղ կզբաղեցնեն հաղթողների պատվանդանին, իսկ նրանց մի մասը կմասնակցի միջազգային օլիմպիադային:
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն իր հերթին տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանի օլիմպիական թիմերը, առավել ևս «Մաթեմատիկա» առարկայի թիմը հաջող ելույթներ են ունենում միջազգային օլիմպիադաներում: «6 մասնակցից առնվազն 4-ի դեպքում մշտապես ունեցել ենք մեդալներ: Անցած տարի ևս մեկ ռեկորդային ցուցանիշ արձանագրեցինք. բոլոր 6 մասնակիցներն արժանացան մեդալների՝ 2 արծաթե և 4 բրոնզե: Վստահ եմ, որ այս տարի ևս կունենանք բարձր ցուցանիշներ»,-նշել է նա՝ տեղեկացնելով, որ 7 առարկաների գծով առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին այս տարի մասնակցել է շուրջ 60 հազար աշակերտ, որոնցից 30 հազարը՝ մաթեմատիկայի օլիմպիադային: Նրանցից 295 աշակերտ է մասնակցում հանրապետական փուլին, այսինքն՝ մոտավորապես 1 տոկոսը:
Նշենք, որ 2019թ. մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ուսումնառությունը սերտորեն առնչվում է «ուսուցման մեթոդիկա» հասկացության հետ: «Մեթոդիկա» ասելով՝ ուսուցիչները երբեմն հասկանում են ուսումնական նյութերի գրքերի կամ տեսանյութերի ամբողջություն:Իրականում մեթոդիկան ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտների փոխներգործության եղանակն է: Այս…
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց