ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE) բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան: Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով ղեկավար կոմիտեի 11-րդ լիագումար նստաշրջանը մեկնարկել է մարտի 19-ին, Ստրասբուրգում: Միջոցառմանը հրավիրված են 50 պետության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականացնում են հանրակրթության և բարձրագույն կրթության պլանավորումը, քաղաքականության մշակումը և իրագործումը: Կոմիտեի անդամ 50 պետությունից միայն չորսն են պատվիրակների ներկայացմամբ ընտրվում բյուրոյի անդամ, որոնց թվում այս անգամ ընդգրկվել է նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոն կարևոր որոշումներ կայացնող և նախարարական կոմիտեի նիստերի օրակարգի բովանդակությունը ձևավորող մարմին է:
Նշենք, որ ԵԽ-ն կրթության ոլորտում մի շարք հիմնարար կոնվենցիաներ ունի, որոնց անդամակցում է նաև Հայաստանը` իրականացնելով ծրագրեր կրթության բոլոր մակարդակներում:ԵԽ Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի նստաշրջանի աշխատանքները կավարտվեն մարտի 22-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Թվային գործիքները (LearningApps, Padlet և այլն) անկասկած հետաքրքիր են երեխաներին, բայց արդյո՞ք դրանք չեն շեղում աշակերտին բուն ընթերցանությունից և ձեռագիր աշխատանքից: Ինչպե՞ս եք հավասարակշռում պլանշետն ու գիրքը Ձեր դասարանում, որպեսզի…
«Ինչպե՞ս եք վարվում, երբ ծնողները դժվարությամբ են ընդունում ձևավորող գնահատման կամ խաղային դասերի արդյունավետությունը՝ պահանջելով միայն «ավանդական թվանշաններ» և «լուրջ տնայիններ»: Ինչպե՞ս եք համոզում նրանց, որ այս գունավոր քարտերն ու…
Հարգելի՛ գործընկերներ, հաճախ լսում ենք, որ 4-րդ դասարանում խաղը պետք է տեղը զիջի ավելի «լուրջ» ուսումնառությանը՝ նախապատրաստվելով միջին դպրոցին: Ձեր փորձով՝ արդյո՞ք խաղային մեթոդները չեն «թուլացնում» դասապրոցեսի լրջությունը, թե՞ հակառակը՝…
Նախագծային ուսուցումը (Project-Based Learning) մաթեմատիկան դարձնում է հետաքրքիր և իմաստավորված․ Կիրառականություն – Աշակերտները տեսնում են, թե ինչպես մաթեմատիկան օգտագործվում է իրական խնդիրների լուծման մեջ (օրինակ՝ բյուջե կազմել, կամրջի մոդել նախագծել):…
Ինչպե՞ս բարձրացնել սովորողների մոտիվացիան բնագիտական առարկաների դասավանդման ընթացքում,ի՞նչ մեթոդներ կառաջակեք, հարգելի կոլեգաներ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց